Ինչպես օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպերն ու հեղուկը. տնական հրաշագործ միջոց

Դիտումներ 745
Ինչպես օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպերն ու հեղուկը. տնական հրաշագործ միջոց

Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ ազատվել օրգանիզմում ավելորդ ճարպերից և հեղուկից:

Դրանից բացի, այն նաև կլավացնի ուղեղի աշխատանքը, հիշողությունը, լսողությունն ու տեսողությունը:

Այս ըմպելիքն իսկապես օգտակար է, երբ օգտագործում եք կարդիո վարժությունների հետ համատեղ:

Այս ըմպելիքի հիմնական բաղադրիչը ծովաբողկն է, որը հարուստ է վիտամին  C-ով, կալիումով, վիտամին B1-ով և B6-ով, երկաթով, մագնեզիումով և ֆոսֆորով:

Ծովաբողկը մաքրում է օրգանիզմը, լավացնում նյութափոխանակությունը, հեռացնում հոգնածությունը և, միևնույն ժամանակ, խթանում է ստամոքսում օգտակար բակտերիաների առաջացմանը:

 

Բաղադրություն

  • 125 գ ծովաբողկ
  • 4 կիտրոն
  • 3 գդալ մեղր
  • 2 թ/գ դարչին
  • 1 հատ կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

Բլենդերով մանրացրեք ծովաբողկն ու կոճապղպեղը:

Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք  բլենդերի մեջ:

2-3 րոպե խառնեք, ավելացրեք 3 գդալ մեղրը և 2թ/գ դարչինը, նորից խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Այն լցրեք տարայի մեջ:

Օրական 2 անգամ ուտելուց առաջ խմեք 1ճ/գ:

Օգտագործեք 3 շաբաթ, այնուհետև մի քանի օր դադար տվեք:

Ամենաընթերցվածը