Ինչպե՞ս նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի և ճարպերի մակարդակը


Բետա գլյուկանը լուծվող մանրաթել է, որը պարունակվում է վարսակի և գարու մեջ, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու սրտի հիվանդությունների ռիսկը:
Խոլեստերինն օրգանիզմում առաջանում է երկու աղբյուրով: Խոլեստերինի 75%-ն արտադրում են լյարդը և մի շարք բջիջներ, իսկ 25%-ը ստացվում է կենդանական ծագման սննդից: Կա խոլեստերինի երկու տիպ՝ լավը (բարձր խտության լիպոպրոտեիներ) զսպում է վատ խոլեստերինը (ցածր խտության լիպոպրոտեիներ), որը փակում է զարկերակները:
Վարսակն ու գարին՝ խոլեստերինի և ճարպերի դեմ
Բետա գլյուկան միացությունը նվազեցնում է վատ խոլեստերինի կոնցենտրացիան՝ չազդելով լավի վրա: Այն լուծվում է ստամոքսաղիքային տրակտում՝ ձևավորելով թանձր գել, որը կպչում է ավելցուկային խոլեստերինին և հագեցած ճարպերին: Այդպիսով, օրգանիզմը դրանք չի կլանում, դրանք դուրս են գալիս բնական ճանապարհով:
Մասնագետները կարծում են, որ բետա գլյուկանի օգտագործման օպտիմալ ծավալը օրական առնվազն 3 գրամն է: Արդյունքը կարելի է տեսնել արդեն 6 շաբաթ հետո:
