Ինչպես մեկընդմիշտ ազատվել սննդային ցեցից

Դիտումներ 525
Ինչպես մեկընդմիշտ ազատվել սննդային ցեցից

Սննդի ցեցը շատ վնասակար միջատ է, որը կարող է առաջանալ նույնսիկ ամենամաքուր խոհանոցում և զգալի վնաս հասցնել մթերքներին:

 

Եթե միջատներ հայտնաբերվել են, թրթուռներ էլ կլինեն, մնում է միայն դրանք գտնել:

Մանրամասնորեն նայիր շիլաների բոլոր փաթեթներն ու տարաները, դարակների ներսի ակյունները:

Ցեցը սիրում է նաև հաստատվել չրերի, կենդանիների չոր սննդի, ընկույզի, ալյուրի, համեմունքների, բլիթների և կոնֆետների մեջ:

Փնտրիր բոժոժներ և սարդոստայն, որը հյուսել ցեցը սիրում է տարաների կափարիչների և մթերքների փաթեթների կարերի վրա:

«Վարակի օջախները» հայտնաբերելով՝ անմիջապես դեն նետիր:

Պահարանները մանրամասնորեն լվա քացախով, բորաթթվով, կիտրոնի հյութով կամ պարզապես օճառի լուծույթով: Անցքերը մշակիր քացախի մեջ թաթախված խոզանակով:

30 րոպե անց ամեն ինչ լվա սովորական ջրով և չորացրու սրբիչով:

Որպես վախեցնող միջոց դարակների վրա սխտորի կտորներ կամ դարչինի ձողիկներ դիր:

Վնասատուներին վախեցնել կօգնեն նաև անանուխով, լավանդայով, օշինդրով, դափնու տերևով պարկիկները:

Այնուամենայնիվ, խնդիրը վերացնելու լավագույն տարբերակը կանխարգելումն է, ահա մի քանի խորհուրդ:

 


Ալյուրը, սպիտակաձավարը և այլ փոշենման մթերքները ավելի լավ է՝ շատ չգնել:

Հաշվարկիր դրանք 3-4 շաբաթում ուտելու համար, հետո նորը գնիր:

Գնված բոլոր մթերքները պահիր ապակյա, ամուր փակվող տարաների մեջ:

Ցեցը չի դիմանում բարձր ջերմաստիճանին, ուստի եթե անհրաժեշտ է եղել մեծ քանակությամբ սպիտակաձավար գնել, այն լավ տաքացրու ջեռոցում:

Ցեցը վախենում է նաև ցածր ջերմաստիճանից. ալյուրի փաթեթը մի գիշեր թող սառցարանում:

Ամենաընթերցվածը