Ինչպես մաքրել օրգանիզմը և նիհարել

Դիտումներ 443
Ինչպես մաքրել օրգանիզմը և նիհարել

Հայտնի է, որ ճարպից բացի, մեր օրգանիզմում կուտակվում են նաև շատ շլակներ, որոնք էկոլոգիապես անմաքուր մթերքների և շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանք են:

Հետևաբար, եթե մտադիր եք նիհարել, ավելի լավ արդյունքի հասնելու համար միաժամանակ կատարեք նաև օրգանիզմի մաքրում:

Մաքրումը և դիետան կարելի է հեշտորեն համակցել` պահպանելով հասարակ կանոններ:

 

1. Օրակարգից հանեք վերամշակված ուտելիքները: Կերեք միայն բնական ուտելիք` մրգեր, բանջարեղեն:

2. Սոված ժամանակ խմեք կտավատի կամ ձիթապտղի յուղ: Այդ յուղերը բարելավում են իմունիտետը, ընդհանուր վիճակը և արտաքին տեսքը:

3. Օրական խմեք ամենաքիչը 2 լիտր ջուր: Կարելի է խմել նաև տանը պատրաստած հյութեր:

4. Եթե վիճակը շատ վատ է, խմեք էնտերոսգել: Այդ դեղահաբը օրգանիզմը մաքրում է շլակներից և լավացնում նյութափոխանակությունը:

5. Մի օգտագործեք ալկոհոլ, սահմանափակեք սուրճը: Ավելի լավ է օգտագործել կանաչ թեյ, ինչպես նաև խոտաբույսերից թեյ:

6. Հրաժարվեք քիմիական համեմունքներից, կետչուպից և տարբեր սոուսներից:

7. Քնեք բավարար: Դա կապահովի մաշկի առողջ գույնը և կվերացնի աչքերի տակի կապույտը:

8. Շատ գտնվեք մաքուր օդում, զբաղվեք յոգայով կամ լողով:

Ամենաընթերցվածը