Ինչպես հեռացնել անհաջող արդուկից հետո վնասված հագուստի վրայի հետքերը

Դիտումներ 711
Ինչպես հեռացնել անհաջող արդուկից հետո վնասված հագուստի վրայի հետքերը

Նույնիսկ ամենահմուտ տնային տնտեսուհիները կարող են արդուկելիս փչացնել այս կամ այն զգեստը:

Անհաջող արդուկի արդյունքում առաջացած հետքը պատճառ չէ հագուստը դեն նետելու համար:

Ինչպե՞ս հեռացնել հետքը

 

Թարմ և ոչ խորը հետքը հարկավոր է լվանալ սովորական կենցաղային օճառով

2 Նոր-նոր առաջացած հետքը խորհուրդ է տրվում թրջել ու վրան լցնել սոդա: Երբ այն ներծծվի, վերցրեք սպունգ կամ սրբիչ ու նրբորեն մաքրեք հետքը: Ցանկալի է՝ եզրերից դեպի կենտրոն ուղղությամբ: Եթե չհաջողվի ամբողջովին հեռացնել այն, գործողությունը կրկնեք:

3 Չօգնե՞ց. այս դեպքում հետքը թրջեք տաք ջրով և դրա վրա զգալի քանակությամբ աղ լցրեք: Երբ հատվածը չորանա, աղը հեռացրեք կոշտ սպունգի օգնությամբ:

 

 


4 Կան նաև այլ տարբերակներ. վնասված հատվածի վրա լցրեք կիտրոնի հյութ, այնուհետև վրան լցրեք շաքարի փոշի: Երբ կտորը չորանա, այն լվացեք սառը ջրով:

5 Հետքից ազատվելու հարցում կօգնի նաև ջրի ու քացախի խառնուրդը՝ 2:1 հարաբերակցությամբ:

 

Ամենաընթերցվածը