Ինչպե՞ս բարակեցնել ազդրերը 1 սանտիմետրով՝ 1 շաբաթում

Դիտումներ 830
Ինչպե՞ս բարակեցնել ազդրերը 1 սանտիմետրով՝ 1 շաբաթում

Ազդրերը կանանց մարմնի ամենագրավիչ և ամենապրոբլեմատիկ հատվածներից մեկն է:

Ազդրերի ներսի հատվածի ավելորդ սանտիմետրերը կանանց անինքնավստահության պատճառ են դառնում:

Շատ կանայք կարծում են, որ գեղեցիկ ազդրեր ունենալը դա անիրականանալի երազանք է:

Ինչո՞ւ է այդքան դժվար ազատվել ազդրերի ավելորդ սանտիմետրերից: Բանը նրանում է, որ այդ հատվածի ճարպերը վատացնում են արյան շրջանառությունը, ինչն էլ դժվարեցնում է նիհարելու գործընթացը:

Որպեսզի դառնաք ինքնավստահ և չամաչեք սեփական մարմնից, Xohanoc.am-ը Ձեզ առաջարկում է սկսել հենց այսօրվանից հետևել այս խորհուրդներին, որոնք հասանելի են բոլոր կանանց:

Ինչպես բարակացնել ազդրերը

 

Առաջին քայլ

Անհրաժեշտ է քչացնել մեկ օրվա ընթացքում ձեր ընդունած կալորիաների քանակը: Աշխատեք ուտել հաճախ, բայց քիչ: Ուտելու արանքում ընկած երկար ընդմիջումները կարող են հանգեցնել չափից շատ ուտելուն:

Թեթև սնունդ ընդունեք ամեն 2-3 ժամը մեկ: Կերեք այնքան, որ կոտրեք սովի զգացումը:

Երկրորդ քայլ

Սովորություն դարձրեք խմել բավարար քանակությամբ ջուր: Խուսափեք գարեջիրց, կաթնային կոկտեյլներց, քանի որ դրանք շատ կալորիական են:

Երրորդ քայլ

Բարեբախտաբար, ազդրերը կարելի է հեշտությամբ բերել լավ տեսքի՝ արդյունավետ վարժությունների օգնությամբ: Կան բազմաթիվ վարժություններ: Կարևորը՝ կարողանաք սկսել անել այդ վարժությունները: Ձեզ ենք առաջարկում այս արդյունավետ, 12 րոպե տևողությամբ մարզումը: Տեսանյութում մանրամասն ցույց է տրվում, թե ինչպես պետք է կատարել վարժությունները:

Հիշե՛ք, որ ձեր մարմինը ձեր ձեռքերում է: Եթե դուք զգում եք, որ ձեզ չեր խանգարի մի փոքր բարակեցնել ձեր ազդրերը, ապա համարձակ արեք դա, գործի անցեք: Արդյունքը կգոհացնի ձեզ:


Ամենաընթերցվածը