Ի՞նչ վնաս են հասցնում ականջակալները

Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է:
Սովորական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը՝ 20:
Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնը վտանգավոր է:
90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը։
Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է։

Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը, այն էլ՝ առավելագույն բարձրությամբ։
