10 պատճառ, թե ինչո՞ւ են ատամները դեղնում

Դիտումներ 172

10 պատճառ, թե ինչո՞ւ են ատամները դեղնում

Բերանի խոռոչի հիգիենան պահպանելը ոչ միայն կարևոր է, այլև՝ պարտադիր: Ուշադրություն դարձրեք հիգիենային և կդադարեք հսկայական գումարներ ծախսել ատամները սպիտակեցնելու վրա:

Թեյ

Թեյերը հազարավոր տարիներ առաջ օգտագործվում էին կտորները ներկելու համար, ինչը նշանակում է, որ թեյերը նույն ազդեցությունն ունեն նաև ատամների վրա: Հատկապես թունդ թեյերը գունափոխում են ատամները, այդ պատճառով թեյ խմելուց հետո խորհուրդ է տրվում լվանալ ատամները:

Սուրճ

Չկա ավելի թունդ թեյ, քան՝ սուրճը: Այս ըմպելիքի գույնը վերացնում է փայլուն ժպիտը: Սուրճը պարունակում է տանին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է սուրճ խմելուց հետո ատամները լվանալ:

Գինի

Կարմիր գինին իր գույնի շնորհիվ դեղնեցնում է ատամները: Սակայն նույն ազդեցությունն ունի նաև սպիտակ գինին, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ տանին:

 



Քարրի (кари)

Այս համեմունքը, որը ծագումով Հնդկաստանից է, ունի մուգ դեղին գույն և սուր համ, սնուցում է օրգանիզմը: Այնուամենայնիվ, այս համեմունքի հզոր գույնը կմնա ձեր ատամներին ուտելուց հետո, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործելուց հետո լվանալ ատամները:

Սոյայի սոուս

Այս հավելումը սննդին էկզոտիկ համ է տալիս, և, դժբախտաբար, ատամներին էլ դեղնություն է հաղորդում: Հարցն այն է, որ սուպերմարկետներում վաճառվող սոյայի սոուսների հիմքում ընկած են արհեստական ֆերմենտներ, և այս ամբողջ գործընթացը մեղմացվում է հիդրոքլորաթթվի հավելումով, որն էլ վնասում է ատամների էմալը:

Բալզամիկ քացախ

Բալզամիկ քացախն աղցանների հավելում է, որի պատրաստման բաղադրության մեջ մտնում են տարբեր դեղաբույսեր և շաքարներ: Այս հրաշալի հավելումը կսնուցի պատրաստած աղցանը, սակայն երկար ժամանակ կմնա ձեր ատամների վրա: Սա տեղի է ունենում թթուների և շագանակագույն գույնի շնորհիվ:

Տոմատի մածուկ

Համեղ և շատերի կողմից սիրված այս հավելումը բոլորովին էլ հաճելի չէ ձեր ատամների համար: Պատճառն այն է, որ մածուկը պարունակում է մեծ քանակությամբ թթուներ, որոնք վնասում են ատամները:

Գազավորված ըմպելիքներ  

Քաղցր գազավորված ըմպելիքները հարուստ են շաքարով: Այս ըմպելիքները նաև պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնց շնորհիվ ատամներն աստիճանաբար դեղնում են:

Ճակնդեղ

Այս առողջարար բանջարեղենը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և պետք է անբաժան լինի մեր սննդակարգից: Այնուամենայնիվ, ճակնդեղը գունավորում է ատամները:

Հատապտուղները

Չնայած մենք շատ ենք սիրում այնպիսի հատապտուղներ, ինչպիսիք են մորին, ելակը, հապալասը և այլն, սակայն պարզվում է՝ դրանք կարող են վնասել ատամների գույնը: Սա տեղի է ունենում հատապտուղների վառ գույնի պատճառով:



Ամենաընթերցվածը