Առավոտն օրվա սկիզբն է, հենց առավոտից է կախված, թե ինչ ընթացք կունենա ամբողջ օրը: Ուստի շատ կարևոր է օրը ճիշտ նախաճաշով սկսել: Չէ՞ որ հենց նախաճաշից է կախված, թե ինչպես կզգաք ձեզ ամբողջ օրվա ընթացքում:
Բոլորս էլ սովոր ենք առավոտյան տարբեր մթերքներ ուտել, սակայն քչերն են մտածում, թե որ մթերքն է բացասաբար ազդում օրգանիզմի վրա: Առաջին ուտելիքը շատ կարևոր է, քանի որ դատակ ստամոքսին սնունդ եք ուղարկում, որը պետք է լինի սննդարար և, որ ամենակարևորն է, չվնասի առողջությանը:
Շատ մթերքներ, որոնք տեսնում ենք նախաճաշի սեղանին, ընդհանրապես չի կարելի ուտել դատարկ ստամոքսին:
Ձեզ ենք ներկայացնում այդ մթերքների ցուցակը
1. Ցիտրուսային մրգեր- Դրանք ալերգիա առաջացնելու հատկություն ունեն: Նույնիսկ, եթե ալերգիկ չեք, առավոտյան ցիտրուսային միրգ ուտելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների: Չի կարելի այդպես ծանրաբեռնել լյարդը: Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ:
2. Բանան- Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը լավացնում է սրտի աշխատանքը: Սակայն պետք չէ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո բանան ուտել: Դատարկ ստամոքսին կերած բանանը կարող է խախտել օրգանիզմում կալիումի և մագնեզիումի բալանսը: Այնպես որ, մի զարմացեք, եթե առավոտյան բանան ուտելուց հետո ամբողջ օրվա ընթացքում թուլություն զգաք:
3. Հում բանջարեղեն- Առավոտյան հում բանջարեղեն ուտելը նույնպես կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը հում բանջարեղենի թթվայնությունն է, որը վնասում է ստամոքսի պատերին:
4. Յոգուրտ- Իհարկե, եթե առավոտյան յոգուրտ ուտեք՝ օրգանիզմին այնքան չեք վնասի, որքան ցիտրուսային մրգերի դեպքում: Սակայն դժվար թե օգուտ էլ ստանաք: Օրգանիզմին հավելյալ բակտերիաներ առավոտյան պետք չեն:
5. Սառն ըմպելիքներ- Սառը ջուրն ընդհանրապես վատ է ազդում մարսողության վրա, այդ իսկ պատճառով չի կարելի սառը ջուր խմել ուտելու ընթացքում: Իսկ եթե առավոտյան սառը ջուր խմեք, ապա ստամոքսը դժվար թե ուրախանա: Ամբողջ օրվա ընթացքում կդանդաղեցնեք սննդի մարսողությունը:

