Իմացիր՝ ինչ բաղադրիչներ է պետք խառնել միմիկական կնճիռների դեմ դիմակի համար. 4 հրաշալի բաղադրատոմս

Դիտումներ 309
Իմացիր՝ ինչ բաղադրիչներ է պետք խառնել միմիկական կնճիռների դեմ դիմակի համար. 4 հրաշալի բաղադրատոմս

1. Ձիթապտղի յուղով դիմակ

 

 

1 ճ. գ. ձիթապտղի յուղին ավելացրու 3 կաթիլ վիտամին Е կամ 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Խառնուրդը աչքերիդ շուրջը քսիր 10 րոպեով, անձեռոցիկը թրջիր և թեթև մերսում արա: Հետո այդ հատվածին մի կտոր սառույց քսիր աչքի արտաքին անկյունից դեպի ներքին: Ամենօրյա քսուք քսիր:

Այս դիմակը հարմար է ցանկացած տարիքի կնոջ համար: Յուղերը շատ հարմար են աչքերի շուրջ մաշկի համար, հատկապես ժոժոբայի յուը: Կարող ես այդ հատվածի գիշերային քսուքը յուղով փոխարինել:

2. Մաղադանոսով և կարտոֆիլով դիմակ

 

Մաղադանոսով եփուկ պատրաստիր՝ 1 ճ. գ. մանրացված կանաչու վրա 0,5 լ եռացած ջուր լցրու: Թող 15 րոպե թրմվի և քամիր: 2 ճ. գ. եփուկը խառնիր 1 ճ. գ. քերած հում կարտոֆիլի և 1 ճ. գ. բուսական յուղի: Խառնուրդը թանզիֆով 15 րոպեով դիր աչքերիդ շուրջը: Ոչինչ լվալ պետք չէ:

Այս դիմակը շատ լավ պայքարում է ոչ միայն միմիկական կնճիռների, այլև մաշկի տարիքային փոփոխութունների դեմ: Շատ հարմար է 35 տարեկանից մեծ կանանց համար:

3. Կաթնաշոռով և գազարով դիմակ

 

Խառնիր 1 ճ. գ. կաթնաշոռ, 1 ճ. գ. յուղոտ սերուցք, 1 ճ. գ. գազարի թարմ հյութ: Խառնուրդը կես ժամով քսիր մաշկիդ, հետո լվա տաք ջրով: Աչքերիդ շուրջը զգուշությամբ մի կտոր սառույց քսիր և սրբիչով սրբիր: Այս պրոցեդուրան շատ լավ կսնուցի և կխոնավեցնի մաշկդ, կվերացնի այտուցվածությունն ու կապտուկները:

30 տարեկան կանանց բավարար է այս դիմակը 7-10 օրը մեկ անգամ անել, 40 տարեկան և մեծ կանանց՝ շաբաթական 2-3 անգամ:

4. Կեչու տերևներով դիմակ

 

Մի բուռ կեչու թարմ տերևների վրա 1 բաժակ սառը ջուր լցրու: Թող թրմվի 8 ժամ և քամիր: Թուրմի մեջ բամբակ թրջիր և դիր աչքերիդ 15 րոպեով: Այս դիմակը կխոնավեցնի մաշկդ և ավելի ձիգ և առողջ կդարձնի: Հրաշալի տոնուս հաղորդող հատկություն ունի, շատ հարմար է առավոտյան պրոցեդուրայի համար:

Դիմակը կարելի է անել 20 տարեկանց սկսած աչքերի շուրջ միմիկական կնճիռների կանխարգելման համար և ավելի մեծ տարիքում՝ մաշկը լավ վիճակում պահելու համար:

Ամենաընթերցվածը