ի՞նչ է հայտնի այս պահին 2-ամյա փոքրիկ Տիգրանի որոնումներից

Դիտումներ 1312
ի՞նչ է հայտնի այս պահին 2-ամյա փոքրիկ Տիգրանի որոնումներից

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։

 

 

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,– նշեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

 

 


Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:  

Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:
 

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում է մի վարկած, թե այդ օրերին գնչուներ են եղել գյուղում և հնարավոր է նրանք կապ ունեն երեխայի անհետանալու հետ: Հարցին՝ արդյո՞ք ՆԳՆ-ն ստուգել է նաև այդ վարկածը, Սարգսյանն ասաց․ «Տեղեկությունը ստուգվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ կապ չունի»։

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը