Հունվարի 28 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Առավոտը հարմար է բարդ հարցեր լուծելու համար: Հնարավոր է ստիպված լինեք դրանց վրա գլուխ կոտրել, սակայն գաղափարները, որոնք ձեր մեջ կառաջանան, հիանալի կլինեն ու արագ կյանքի կկոչվեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, կվերադարձնեն հին պարտքերը:
Օրվա երկրորդ կեսին կարող եք ապագայի պլաններ կազմել. կգուշակեք, թե ինչպես կընթանան իրադարձություններն ու ինչպես հասնել նպատակներին: Կարևոր հարցերը կարող եք քննարկել մտերիմների հետ: Փոխհամաձայնության կհասնեք, և բոլորը գոհ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այսօր հակված չեք լինի երևակայել, իրատես կլինեք: Հրաժեշտ կտաք հին մոլորություններին ու պատրանքներին, իրերին նորովի կնայեք ու կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Օրը հարմար է համախոհների թիմ կազմելու և նրանց հետ ինչ-որ գործ ձեռնարկելու համար:
Լավ օր է նաև ընկերական հարաբերություններ սկսելու համար: Դուր կգաք ձեզ համակրելի մարդկանց: Կարող եք գնումներ անել: Մի վախեցեք անսովոր ու ինքնատիպ իրեր ձեռք բերել. դրանք ձեզ դեռ երկար կուրախացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը արդյունավետ կլինի: Կկարողանաք գլուխ հանել բարդ խնդիրներից, ֆինանսական ու իրավաբանական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք, վեճերի ժամանակ առանց դժվարության կապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Լավ կանցնեն ազդեցիկ անձանց հետ հանդիպումներն ու հասարակական ելույթները. երկու դեպքում էլ հիանալի տպավորություն կթողնեք: Օրվա կեսը հարմար է մտերիմների հետ բարդ հարցեր քննարկելու համար. փոխհամաձայնության կհասնեք:
Երեկոն անակնկալներ կմատուցի: Հնարավոր է ստիպված լինեք փոխել պլանները: Դա ձեզ այնքան էլ չի ուրախացնի, սակայն անհանգստանալ պետք չէ. ամեն ինչ ամենալավ ձևով կդասավորվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը գործերում մեծ առաջընթաց է խոստանում: Հատկապես հաջող կլինի այն նրանց համար, ովքեր հենց առավոտվանից կկարողանան կենտրոնանալ կարևոր հարցերի լուծման վրա՝ հետաձգելով մնացյալ ամեն ինչը: Օգտակար տեղեկատվություն կստանաք: Կարող եք նոր բան սովորել կամ շփվել այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով:
Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան գործերին ու հոգսերին: Այստեղ հնարավոր են անսպասելի դժվարություններ, սխալներ, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Հետևեք խորհուրդներին. դրանք օգտակար կլինեն: Զգույշ եղեք գումարի հետ, հեռու մնացեք չպլանավորված հանդիպումներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը զերծ չի լինի փորձություններից, սակայն հիանալի գլուխ կհանեք դրանցից: Ցանկացած իրավիճակում կպահպանեք հանգստությունը, դատարկ բաների պատճառով չեք նյարդայնանա ու կշռադատված որոշումներ կընդունեք: Մտերիմներին օգնելու, շրջապատի համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:
Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք հիշել հին խնդիրների մասին ու զբաղվել դրանցով: Դա այնքան էլ ձեր սրտով չի լինի. կնախընտրեիք ավելի հետաքրքիր գործով զբաղվել: Սակայն ջանքերն ապարդյուն չեն անցնի. հիանալի արդյունքների կհասնեք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփումների համար: Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Առավոտվանից պետք է ուշադիր լինել, հատկապես եթե օրվա այդ հատվածի համար ուղևորություններ ու հանդիպումներ եք պլանավորել: Շատ բան կարող է ձեր սպասվածի նման չընթանալ: Չեն բացառվում տհաճ անակնկալները: Չնայած դրան՝ կկարողանաք հաղթահարել դժվարությունները, եթե երևակայության գիրկը չընկնեք, այլ իրատեսորեն նայեք իրերին:
Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ ու հաջող կընթանա: Հաջողությանը կասկածելու պատճառներ չեք ունենա: Լավ կընթանան ուղևորությունները, հնարավոր են հաճելի ծանոթություններ: Հիանալի ժամանակ կանցկացնեք հին ու նոր ընկերների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարդ, բայց հետաքրքիր օր է: Այն անսպասելի անակնկալներ կբերի, որոնք ձեր սրտով կլինեն: Հետաքրքիր գործով զբաղվելու կամ այն մարդու հետ շփվելու հնարավորությունը կունենաք, ումով միշտ հիացել եք: Այսօր ծնված գաղափարները ձեր կյանքում փոփոխությունների սկիզբ կդնեն, եթե նույնիսկ անհապաղ չիրագործեք դրանք:
Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման, համախոհների փնտրտուքի համար: Կհանդիպեք մարդկանց, որոնց հետ կկարողանաք կիսվել ձեզ համար ամենից կարևորով: Երեկոն հարմար է անձնական խնդիրները լուծելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Չեն բացառվում դժվարություններն ու թյուրիմացությունները: Օրը կարող է տհաճ անակնկալներ անել: Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե ամեն ինչ չէ, որ ձեր սրտով է. եթե հույզերին տրվեք, իրավիճակը դրանից ավելի լավը չի դառնա: Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները:
Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին, բնակարանն ավելի հարմարավետ դարձրեք. դա կբարձրացնի տրամադրությունը: Կարող եք կահույք, ինչպես նաև ընտանիքի անդամների համար անսովոր նվերներ գնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսը անսպասելի իրադարձություններով լի կլինի: Ոչնչի վրա պետք չէ զարմանալ: Իրադարձությունները տարօրինակ հունով կզարգանան, սակայն ի վերջո ամեն ինչ հաջող կվերջանա ձեզ համար: Հնարավոր են ֆինանսական անակնկալներ, օրինակ՝ կվերադարձնեն պարտքերը, որոնց մասին վաղուց մոռացել էիք: Օրը հարմար է գնումների համար:
Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, չեն բացառվում տարաձայնություններն ու դատարկ բաների պատճառով վեճերը: Լուրջ կոնֆլիկտներից խուսափել կօգնի հումորի զգացումը. ճիշտ ժամանակին արված կատակները կհանգստացնեն լարված մթնոլորտը: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր, ուրախ կլինեք հյուրեր ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Լավ օր է շփման ու այն մարդկանց հետ հանդիպումների համար, ովքեր կարող են օգնել ձեզ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, շատերին դուր կգաք: Օրը հարմար է ընկերական ու սիրային հարաբերություններին սկիզբ դնելու համար. դրանք ներդաշնակ ու թեթև կընթանան:
Շատ արդյունավետ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է կարևոր գործերի, լուրջ հարցերի լուծման համար: Չեք վախենա դժվարություններից, ոգևորությամբ կստանձնեք գործերն ու նախանձելի հաջողությունների կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հիանալի օր է ընկերների հետ հանդիպումների, ոչ ֆորմալ պայմաններում շփումների համար: Նույնիսկ նոր ընկերախմբում ձեզ ազատ կզգաք, հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա վերականգնել հարաբերությունները, որոնք շատ թանկ են ձեզ համար:
Կարող եք նոր գործեր ձեռնարկել. հեշտությամբ կսովորեք այն ամենը, ինչ պետք է դրանք գլուխ բերելու համար: Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու հնարավորություն կունենաք: Ակտիվ կենսակերպն ու ամեն ինչին ստեղծագործական մոտեցումը օրը շատ հետաքրքիր կդարձնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաճելի օր է, որի մեծ մասը կանցնի հանգիստ, առանց անհանգստությունների ու տագնապների: Սկսած գործերն ավարտին հասցնելու, ձեր ու մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա. այն կհուշի՝ ինչ կարելի է այսօր ձեռնարկել, իսկ ինչը լավ է հետաձգել:
Հանգստանալու, ուժերը վերականգնելու, ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի, մաքուր օդին զբոսանքների համար: Հաջող կլինեն նաև իմիջային փոփոխությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
