Հունվարի 26 - ի աստղագուշակը

Դիտումներ 407
 Հունվարի 26 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ նորություններ են սպասվում: Աշխատանքի պտուղները վայելելու ժամանակն է. կարող եք թուլանալ ու վայելել կյանքը: Օրը հարմար է հանգստի համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու սիրային ժամադրություններ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ ժամանակին ջերմ հարաբերություններ ունեիք:

Ընտանիքում ուրախության առիթներ կլինեն. հարազատները կհոգան այդ մասին: Տրամադրությունն առավոտից բարձր կլինի և այդպես կշարունակվի մինչև երեկո: Ուրախ կանցնեն նաև երեկոյան պլանավորված ընտանեկան միջոցառումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաճելի անակնկալներ կբերի: Հնարավոր են լավ իրադարձություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Ֆիզիկական աշխատանքը հոգնեցուցիչ չի լինի, սպորտով զբաղվելն էլ դրական հույզեր կառաջացնի: Կարող եք վերանորոգում սկսել, փոխել տան կահավորումը:

Վատ չեն ընթանա ուղևորությունները, սակայն ցանկալի չէ հեռու տեղ մեկնելը: Աշխատեք նաև արդեն ծանոթ երթուղով ճամփա մեկնել: Հնարավոր են չպլանավորված ծախսեր, սակայն մի մեղադրեք ինքներդ ձեզ. դրանք զուր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած ու բարդ կլինի: Անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կծագեն, պետք է ինքնուրույն գլուխ հանեք դրանցից. աջակիցներ գտնել դժվար թե հաջողվի: Շրջապատը սովորականից հաճախ կքննադատի ձեզ, կնկատի ձեր սխալները, փոխարենը անուշադրության կմատնի ձեռքբերումները, որոնք քիչ չեն լինի:

Ցանկալի չեն ուղևորությունները, խորհուրդ է տրվում տանը մոտ գտնվել: Օրվա երկրորդ կեսին զգուշություն ցուցաբերեք. այս ժամանակահատվածը վտանգավոր է վնասվածքներ ստանալու տեսանկյունից: Կենսական պոտենցիալը ցածր կլինի. հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ծանրաբեռնվածությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է սպասվում: Այն հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, հիանալի ժամանակ կանցկացնեք նրանց հետ: Նախաձեռնող եղեք. հեշտությամբ կգտնեք մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ իրագործել պլանները: Կարող եք ընտանեկան բիզնես սկսել. նոր գործը եկամուտ կսկսի բերել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխարհիկ միջոցառումներին մասնակցության, սիրային ժամադրությունների ու ընտանիքի անդամների հետ շփման համար: Աշխատեք երկար ժամանակ միայնությանը չտրվել. այսօր դա ձանձրալի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական եղեք հենց առավոտից. այսօր պետք է շատ բան հասցնեք: Ստիպված կլինեք շտապել և դա ձեզ դուր չի գա, կստիպի անհանգստանալ: Կանհանգստացնի նաև աջակիցների բացակայությունը. ինքնուրույն աշխատելն այսօր ձեր սրտով չի լինի:

Շատ խնդիրներից կկարողանաք խուսափել, եթե զգուշություն ու դիտողունակություն ցուցաբերեք: Ճիշտ ժամանակին կնկատեք ճանապարհին դրված թակարդներն ու հաջողությամբ կշրջանցեք դրանք: Ցանկալի է խուսափել չպլանավորված ծախսերից: Պահի ցանկությամբ արված գնումները հաջող չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան դժվարությունների առջև կկանգնեք, ստիպված կլինեք բարդ հարցեր լուծել: Բացի այդ, անսպասելի իրադարձությունները կստիպեն փոխել պլանները: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը կնվազի ու կկարողանաք շունչ քաշել: Օրվա այս հատվածում հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հաճելի նվերներ ու անակնկալներ:

Ընտրողաբար մոտեցեք ծանոթություններին. դեպի ձեզ շատերը կձգտեն, սակայն պետք է գործ ունենալ միայն նրանց հետ, ովքեր համակրանք կառաջացնեն: Երեկոն կուրախացնի զարմանալի առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, հնարավոր են հաճելի նորություններ հեռվից: Նոր նախաձեռնությունները զգուշություն կպահանջեն: Ցանկալի չէ նոր գործերն ինքնուրույն սկսելը. հավանական է, որ օգնության կարիք ունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգիստ զբաղմունքների համար: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք, կտրվեք անցյալի հուշերին ու կերազեք ապագայի մասին: Ցանկալի չէ աղմկոտ ու մարդաշատ միջոցառումներին այցելությունը. արագ կհոգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ օր է, որը մեծ փոփոխություններ չի բերի: Փոխարենը կարող եք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Պատրաստ կլինեք համբերատար սպասել ցանկությունների իրագործմանը, չեք կասկածի, որ վաղ թե ուշ դրանք կիրականանան: Հնարավոր են նոր բացահայտումներ, չի բացառվում հետաքրքիր ու օգտակար տեղեկատվության ստացումը:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, զբոսանքները օգտակար կլինեն: Չեն բացառվում ընկերների հետ տարաձայնությունները, սակայն խոսքը մանրուքների մասին է. լուրջ կոնֆլիկտներից պետք չէ վախենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խոստումնալից ու շատ արդյունավետ օր է: Միայն ստիպեք ինքներդ ձեզ ավելի շուտ գործի անցնել, ու արդյունքները չեն սպասեցնի: Հնարավոր է իրադարձությունների անսպասելի ընթացք, որը կօգտագործեք սեփական հետաքրքրությունների համար: Գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելը լավ եկամուտներ է խոստանում:

Օրը հարմար է մտերիմների հետ շփման համար. նրանց կես խոսքից կհասկանաք: Օգտակար է ժամանակը երեխաների հետ անցկացնելը. նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ավելի շատ հարմար է հանգստի, քան աշխատանքի ու ակտիվ գործունեության համար: Աշխատեք խուսափել հոգնեցուցիչ գործերից, մի ամաչեք դիմել խնդրանքով, եթե այն պետք է: Ընկերների հետ պայմանավորվեք հանդիպման համար. լավ ընկերախմբում ժամանակն ավելի լավ  կանցկացնեք: Կարող եք ծանոթություններ հաստատել, նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում:

Ֆինանսական պատկերը հաջող կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր: Հաջող կլինեն նաև ոչ մեծ գնումները, հատկապես լավ է տան ու ընտանիքի անդամների համար իրեր ձեռք բերելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է ուսման համար: Ցանկացած նոր տեղեկատվություն արագ կընկալեք: Ուշադիր լսեք՝ ինչ են խոսում շրջապատողները. արժեքավոր լուրերը կարող եք ամենաանսպասելի աղբյուրից ձեռք բերել: Խորհուրդները, (նույնիսկ նրանք, որոնք ձեր սրտով չեն) աշխատեք նկատի առնել. դրանց հետևելով՝ կկարողանաք խուսափել շատ սխալներից:

Անձնական հարաբերություններում կարող եք վստահել ներքին ձայնին. նրա հուշումները անսխալ կլինեն: Վերջին շրջանում անհանգստացնող խնդիրը լուծելու անսպասելի մեթոդ կհայտնաբերեք: Լավ կանցնեն ուղևորությունները. ճանապարհին կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ օրվանից շատ բան սպասել. այն հազիվ թե ուրախացնի գլխապտույտ հաջողություններով: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, վեճեր ավագ հարազատների հետ: Ստիպված կլինեք քննարկել ու լուծել այն հարցերը, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները:

Սիրելին պատրաստ կլինի աջակցել, մխիթարել ու օգնել ձեզ: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ կամ բուռն սիրավեպի սկիզբ: Ամբողջությամբ կտրվեք նոր զգացմունքին՝ անտեսելով հետևանքները: Բարեբախտաբար ինտուիցիան ուժեղ կլինի, և մարդկանց հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Ամենաընթերցվածը