Հունվարի 23 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հազիվ թե նշանակալի հաջողություններ ու կարևոր հաղթանակներ բերի, սակայն կուրախացնի տհաճությունների ու անլուծելի խնդիրների բացակայությամբ: Հնարավոր են դրամական մուտքեր, գումար աշխատելու կամ շահավետ գործարք կնքելու հնարավորություն կունենաք:
Լավ գլուխ կհանեք գործերից, նույնիսկ եթե առանց ոգևորության անցնեք դրանց կատարմանը: Հնարավոր են հաճելի նորություններ դրսից, հետաքրքիր առաջարկներ ու հրավերներ: Աշխատեք արագ որոշում ընդունել. ներքին ձայնը կօգնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չպլանավորված ուղևորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը կդառնա ձեր բնավորության ամրության ու ինքներդ ձեզ պաշտպանելու ունակության յուրօրինակ փորձություն: Ստիպված կլինեք պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակիցների հետ, և նրանց հաղթելն այնքան էլ հեշտ չի լինի: Կկարողանաք պաշտպանել հետաքրքրությունները, սակայն մեծ ջանքերի գնով:
Օրը հարմար է ուղևորությունների համար. դրանք շատ ժամանակ չեն խլի ու արդյունավետ կլինեն: Ճանապարհին զգույշ եղեք. հնարավոր են տհաճ հանդիպումներ, թյուրիմացություններ, ցավալի կորուստներ: Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում. խուսափեք ծանրաբեռնվածությունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հանգիստ օր է, որը հարմար է առօրյա, լավ ծանոթ աշխատանք կատարելու համար: Կարող եք նոր գործեր էլ ձեռնարկել, եթե համոզված եք գործընկերների ու համախոհների աջակցության վրա. դժվարություններից ինքնուրույն գլուխ հանելը հեշտ չի լինի: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք խոստումներ շատ են տալիս:
Իսկ ահա անձնական դաշտում ամեն ինչ ավելի բարեհաջող կդասավորվի: Կուրախացնեն հանդիպումներն ու նոր ծանոթությունները, սիրային հետաքրքրություն կառաջանա այն մարդու հանդեպ, ում հետ վաղուց ընկերական հարաբերությունների մեջ եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրն այնքան էլ արդյունավետ չէ, սակայն հաճելի կանցնի: Կուրախացնեն հին ծանոթների ու ընկերների հետ հանդիպումները, դրսից ստացվող նորությունները: Անհանգստանալու ու տագնապելու կարիք չկա. կարող եք ձեզ համար հետաքրքիր գործով զբաղվել, դրան նվիրել ողջ օրը կամ հանգստանալ ու ուժ հավաքել:
Չի բացառվում նոր սիրային հարաբերությունների սկիզբը, որն էլ կուրախացնի ձեզ, նոր լավատեսական հույզեր կպարգևի: Հեշտ կլինի ծանոթություններ հաստատելը, դուր կգաք շրջապատին, կհասկանաք՝ ում հետ պետք է գործ ունենալ, ումից հեռու մնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը շատ հաջող կանցնի: Ձեր առջև միանգամից մի քանի հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, անհրաժեշտ կլինի միայն ընտրել դրանցից մեկը: Ներքին ձայնն ուժեղ կլինի, սխալներ թույլ չեք տա: Պետք է արագ գործել, հատկապես եթե գործը գումարին կամ կարիերայի աճին է վերաբերում: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ:
Հնարավորություն կլինի նաև կարգավորել հարաբերությունները այն մարդու հետ, ում հետ երկար ժամանակ փորձում էիք հաշտվել: Անսպասելիորեն կպարզվի, որ ձեր տարաձայնությունների պատճառը լրիվ դատարկ բան է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաջող կանցնի, եթե զգույշ լինեք ու ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ չէ: Հիշեք, որ ցանկալիին արագ հասնելը հեշտ չի լինի. աշխատեք հետևողական լինել, համբերտարությամբ և հերթականությամբ լուծեք հարցերը: Դա կօգնի խուսափել շտապողականությունից, որն էլ կարող է շեղել ձեզ: Հեռու մնացեք անկարևոր գնումներից:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կընթանան, հեշտությամբ լեզու կգտնեք նաև մտերիմների հետ: Նույնիսկ աննշան տարաձայնություններ չեն առաջանա, կպայմանավորվեք համատեղ գործողությունների ու պլանների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարևոր ու արդյունավետ օր է: Լրջանալ է պետք. դա կօգնի հիանալի արդյունքների հասնել, պատասխաններ գտնել ձեզ անհանգստացնող հարցերին: Առաջին հերթին դա վերաբերում է աշխատանքին: Կհասկանաք, թե ինչու են գործընկերները այս կամ այն կերպ գործում, սեփական գործելաոճը կընտրեք, որն էլ կօգնի հաջողության հասնել:
Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթներն ու ընկերները: Մի հրաժարվեք հանդիպումներից. դրանք հաճելի ու օգտակար կլինեն: Հարազատների հետ հարաբերությունները կարգավորելու, ընտանեկան վեճերին վերջ դնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը անսպասելի իրադարձություններով հարուստ կլինի: Դրանք տհաճ կլինեն նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին: Խոսքը մանրուքների մասին է, այնպես որ պահպանեք լավատեսությունն ու շարունակեք գործել: Լավ արդյունքների հասնելու հնարավորություն կա:
Եթե օրվա դժվարություններին հումորով մոտենաք, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն հաղթահարել դժվարությունները: Գործնական կամ ընկերական բնույթ կրող հարաբերությունները կարող են ավելի ուշ սիրայինի վերաճել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շատ հաջող օր է: Ամեն ինչ հիանալի ընթացք կունենա, ոչ ոք և ոչինչ չի խանգարի իրագործել մտածածը: Ինչ-որ դժվար աշխատանքային կամ անձնական խնդիրներ լուծելու հնարավորություն կլինի: Լավ է նոր գործեր սկսելը. արագ հաջողության հասնելու հանարավորություն կունենաք. դրանց կաջակցեն հին ու նոր ծանոթները: Գործընկերներ ընտրելիս ներքին ձայնով առաջնորդվեք. այն ճիշտ կլինի:
Այսօր կարող եք ուղևորություններ պլանավորել: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, անհրաժեշտության դեպքում կաջակցեք նրանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր աստղերը հաճելի անակնկալներ կանեն: Աշխատեք ամեն ինչից մաքսիմալ օգուտ քաղել: Այսօր կարող եք գործնական հանդիպումներ ու սիրային ժամադրություններ նշանակել. երկուսն էլ հաջող կընթանան: Գրավիչ կլինեք, ինչն էլ կօգնի շատ խնդիրներ լուծել. մարդիկ ի վիճակի չեն լինի մերժել ձեզ:
Կարող եք ապագայի պլաններ մշակել. դրանք մասշտաբային, համարձակ ու իրատեսական կլինեն: Կարող եք փոխել աշխատանքը, բնակարանային տեղափոխություն կատարել կամ վերանորոգում սկսել: Հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե հանգստանալու համար ժամանակ չմնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Լավ օր է երկարատև նախագծերի վրա աշխատելու համար: Ինչ-որ կարևոր նպատակի հասնելու, վաղուց մտածածն իրագործելու հնարավորություն կունենաք: Կմեծացնեք եկամուտները, կամրապնդեք մասնագիտական դիրքերը: Կարիերայի բարձունքներին հասնելու ուղի կբացվի ձեր առջև, սակայն այստեղ լավ է չշտապեցնել իրադարձությունները, ավելորդ պատասխանատվություն չվերցնել ուսերին:
Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, կոնֆլիկտների ու վեճերի պատճառներ չեն առաջանա: Հնարավոր են հետաքրքիր ու անսպասելի հանդիպումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հանգիստ կլինի: Հանգստացեք, վերականգնեք ուժերը, խուսափեք հոգնեցուցիչ գործերից: Ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող բարդ գործերը լավ է հետաձգել. եթե հնարավորություն կա, հուսալի գործընկեր գտեք, որը կաջակցի ձեզ:
Կարող եք անսովոր, ինքնատիպ իրեր ձեռք բերել. ճիշտ ընտրություն կկատարեք, գնած իրերն էլ երկար ժամանակ կուրախացնեն: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար. հիանալի ժամանակ կանցկացնեք սիրելիի հետ: Հաճելի ծանոթություններ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
