Մասիսի ոստիկաններն անհայտ կորած 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են ընկերուհու հետ հանդիպման ժամանակ

Դիտումներ 419
Մասիսի ոստիկաններն անհայտ կորած 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են ընկերուհու հետ հանդիպման ժամանակ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանում հայտնաբերել են Արգավանդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գևորգ Դավիթի Թորոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են «Ծուղակ» օպերացիայի արդյունքում։ Նրան ընկերուհու հեռախոսահամարով զանգահարել և հրավիրել են հանդիպման ու արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում ընկերուհու հետ հանդիպման պահին հայտնաբերում են նրան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արգավանդ գյուղի 5-րդ փողոցի 13-րդ տան բնակիչ, 21-ամյա Գևորգ Դավիթի Թորոսյանը: Վերջինս հոկտեմբերի 30-ին վաղ առավոտյան դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:   Աղբյուրը ՝  http://shamshyan.com/hy/article/2016/11/05/100363/

Ամենաընթերցվածը