Համեղ նախաճաշ` ընդամենը 2 բաղադրիչից

Անհավանական պարզ բաղադրատոմս նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին կամ օգտագործում են դիետիկ սնունդ:
Այս զարմանալի նախաճաշը ոչ միայն արագ և հեշտ է պատրաստվում, այլ նաև քիչ կալորիական է և չի պարունակում շաքարավազ, ալյուր:
Ձեզ պետք կգա
- 1 բանան
- 2 ձու
- Բուսայուղ՝ տապակելու համար
Ուրիշ ոչինչ պետք չէ ավելացնել. Աղ հարկավոր չէ, իսկ շաքարավազին կփոխարինի բանանի բնական քաղցրությունը:
Արդյունքում ստացվում են հիանալի դիետիկ, օգտակար, համեղ բլիթներ նախաճաշի համար:
Պատրաստման եղանակը
1 Խորը ափսեի մեջ մանր կտրատեք բանանը:
2 Ավելացրեք երկու ձու:
3 Տրորեք բանանը պատառաքաղով, որ ստացվի ջրիկ բանանա-ձվային խարնուրդ:
4 Տապակեք բլիթները կոկոսի յուղի մեջ, կամ զեյթունի, կամ էլ որը ձեզ հաճելի է:
Արդյունքում դուք կստանաք առանց հավելումների համեղ և օգտակար բլիթներ:
Այս բլիթները շատ օգտակար են: Բանանի մեջ կան շատ օգտակար վիտամիններ, իսկ ձուն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուց:
