Ինչպես արագորեն հագուստի վրայից վերացնել յուղի հետքերը

Բոլոր տնտեսուհիները գիտեն այն մասին, որ յուղի հետքերը վերացնելը շատ դժվար է:
Ցավոք, խանութից գնված կենցաղային քիմիայի նյութերը երբեմն անզոր են այդ հարցում, հատկապես, երբ յուղն արդեն ներծծվել է:
Xohanoc.am-ը ձեզ առաջարկում է այդ լաքաներից ազատվելու հիանալի միջոց: Ընդամենը մի քանի պարզ քայլ, և լաքաները կվերանան: Քեզ պետք կգա ընդամենը 3 բաղադրիչ:
Ինչպես հեռացնել յուղի հետքը գործվածքի վրայից
Քեզ պետք կգա
- Ափսեներ լվանալու հեղուկ
- WD 40 ներթափանցող բազմաֆուկցիոնալ քսուք
- Կերակրի սոդա
- Ատամի խոզանակ
- Ստվարաթղթի կտոր
- Ականջի չոփիկներ
Կիրառման եղանակը
1 Ստվարաթուղթը դնել կեղտոտված հատվածի տակ: WD 40 նյութը փչել հետքի վրա և շփել ականջի չոփիկի միջոցով:
2 Այնուհետև վրան մեծ քանակությամբ սոդա լցնել:
3 Ատամի խոզանակի միջոցով տարածել սոդան և տրորել:
4 Տրորել այնքան ժամանակ, մինչև առաջանան գնդիկներ, ինչպես պատկերված է նկարում:
5 Հիմա ժամանակն է ավելացնել ամանի հեղուկը: Լցնել սոդայի վրա և շարունակել տրորել:
6 Այս գործողությունները վերջացնելուց հետո, հանել ստվարաթուղթը, և հագուստը լվանալ լվացքի մեքենայով ՝ այլ հագուստների հետ:
7 Լվանալուց հետո ձեր հագուստը կլինի ինչպես նորը:
