Գեղեցիկ կանայք առավել պասիվ սեռական կյանքով են ապրում, քան ոչ այնքան հրապուրիչ կանայք

Դիտումներ 466
Գեղեցիկ կանայք առավել պասիվ սեռական կյանքով են ապրում, քան ոչ այնքան հրապուրիչ կանայք

Գիտնականները նոր հետազոտություններ են անց կացրել՝ պարզելու համար՝ արդյոք մարդկանց սեռական կյանքի վրա ազդում է արտաքին գեղեցկությունը, թե ոչ: Մինչ այդ տարածված է եղել այն կարծիքը, թե հրապուրիչ մարդիկ պետք է սեռական հարաբերություններում իդեալական զուգընկեր ունենան, իսկ արտաքին տվյալներով աչքի չընկնողները պետք է բավարարվեն ունեցած հնարավորություններով կամ էլ մնան միայնակ: Սակայն հետազոտությունների արդյունքները պարզել են, որ հրապուրիչ կանայք ավելի քիչ զուգընկերներ են ունենում, քանի որ նախընտրում են համբերատարությամբ սպասել իդեալական տղամարդու և սեռական հարաբերություն ունենալ իրենց երազանքների ասպետի հետ: 


Իսկ ոչ անքան գեղեցիկ կանայք սեռական կյանքի պակաս չեն զգում: Տղամարդկանց պարագայում արդյունքները բոլորովին հակառակն են եղել: Ինչքան գրավիչ է տղամարդն, այնքան շատ սեքսուալ զուգընկերներ է նա ունենում, քանի որ նրանք հիմնականում հետաքրքված են սեռական բուն գործընթացով, ոչ թե հետագա լուրջ հարաբերություններով: 

Ամենաընթերցվածը