Գետնախնձորը՝ մի շարք հիվանդությունների դեմ


Գետնախնձորը, սննդային մեծ արժեք ունենալուց բացի, նաև բուսական նշանակություն ունի։
17-րդ դարում, երբ ռուսական ցար Ալեքսեյը հրամայել էր հարցաքննել բոլոր հեքիմներին ու գրի առնել նրանց բոլոր բժշկման միջոցներն ու դեղատոմսերը, շատերն էին նշել գետնախնձորի մասին, որը թրմվում էր գինու մեջ և օգտագործվում սրտային հիվանդությունների դեմ։
Արմատապտուղների հյութով կամ եփուկով հնում բուժել են վերքերն ու այրվածքները, ողնաշարի և արյան անոթների ցավերը, անքնությունը, ուժասպառությունը։
Գետնախնձորի մեջ ինսուլինի բարձր պարունակության, առկա հանքային նյութերի և վիտամինների շնորհիվ այն օգտագործվում է արյան բարձր ճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, սակավարյունության, ստամոքսի խոցերի, և, վերջապես, շաքարային դիաբետի դեմ։
Գետնախնձորի պարբերաբար օգտագործումը և նրա թարմ հյութը նպաստում են արյան մեջ շաքարի քանակի նվազմանը, օգնում աղերի կուտակումների դեպքում, բարձրացնում իմունիտետը, նիհարելու լավ միջոց են և պահպանում են օրգանիզմի բնական էներգետիկ բալանսը։
Գետնախնձորից կարելի է աղցաններ, բանջարեղենային ապուրներ, խյուս, խավարտներ պատրաստել, տապակել կարտոֆիլի նման, բլիթներ պատրաստել։ ԱՄՆ-ում նույնիսկ դիետիկ սուրճ են արտադրում։
