Գագիկ Սուրենյան․ Սպասվում են տեղումներ, իսկ ջերմաստիճանը ․ ․ ․

Հանրապետության տարածքում` Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:

