Բժիշկները երեխայի մարմինը դրեցին հոր ձեռքերի մեջ՝ վիրահատարանից հանելով մահացած կնոջը. դրանից հետո...

Դիտումներ 298
Բժիշկները երեխայի մարմինը դրեցին հոր ձեռքերի մեջ՝ վիրահատարանից հանելով մահացած կնոջը. դրանից հետո...

Սուրբ ծննդյան նախօրյակ:  Գերմանստերֆորների ընտանիքը չի կարող սպասել տոներին: Եղբայրներ Օստինը և Կանյենը չեն կարող գալ. դեկտեմբերի 24-ին պետք է ծնվի նրանց փոքրիկ եղբայրը:

Մայքը և Թրեյսին երեխայի էին սպասում: Այն, ինչ տեղի է ունենում հետո, աներևակայելի է:

 

Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով: Սկսվեցին կծկումները, որոնք փորձառու մայրերը համբերությամբ են տանում: Սակայն Մայքը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ: Շուտով նա լսեց սարքերի սարսափելի ազդանշանը:

Նրա կնոջ սիրտը դադարել էր բաբախել: Բժիշկները խուճապի մեջ էին: Նրանք անօգուտ փորձում էին  Թրեյսիին կյանք վերադարձնել:

Սպասումի այդ մի քանի րոպեները Մայքի համար իսկական տանջանք դարձան: Ամենատանջող բանը դա անորոշությունն էր: 

Ամուսինը անօգնական հետևում էր, թե ինչպես է սիրելի կինը սփրթնում՝ աստիճանաբար հեռանալով կյանքից: 4 րոպե հետո բժիշկները համոզվեցին, որ Թրեյսին մահացել է: Նրանց ամեն վայրկյան դանդաղումը կարող էր ճակատագրական դառնալ փոքրիկի համար: Մայքին տեղեկացնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները սկսեցին կեսարյան հատումը:

Ամուսինը գտնվում էր շոկային վիճակում: Ոչինչ չասող հայացքով Մայքը նայում էր կնոջ մարմնին՝ հետևելով, թե ինչպես են բժիշկները կտրվածք անում կնոջ որովայնի վրա՝ փորձելով փրկել փոքրիկի կյանքը: Դուրս բերելով փոքրիկին, բժիշկները անհամբերությամբ սպասում էին նրա առաջին ճիչը լսելուն, սակայն ... ճիչ այդպես էլ չլսվեց:

Բժիշկը փոքրիկ տղայի մարմինը դրեց հոր ձեռքերի մեջ. մեկ վայրկյան անց տեղի ունեցավ անկանխատեսելին: Փոքրիկը սկսեց դժվար շնչել և լսվեց առաջին ճիչը՝ բարձր ազդարարելով իր ծննդյան մասին... նա կենդանի էր:

 

Հետո կատարվելիքը հրաշք կարելի է համարել: Մինչև կծածկեին Թրեյսիի անշնչացած մարմինը, բժիշկները հանկարծ լսեցին նրա սրտի զարկը. թույլ, բայց հաստատուն: Շուտով կինը կրկին բացեց աչքերը: Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ էր այդտեղ կատարվում: Արցունքները աչքերին, Մայքը Թրեյսիին ցույց տվեց նորածնին: 

 

 

Այսօր տղան արդեն 3 տարեկան է և նրան ոչինչ չի խանգարում վայելել եղբայրների և ծնողների սերը: 

 

 

Մինչև այսօր, ո՛չ բժիշկները, ո՛չ էլ գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչ է կատարվել այդ օրը Թրեյսիի հետ:

 

 

Ամբողջ ընտանիքը շնորհակալ է Աստծուն, Սուրբ Ծնունդին արված այդիպիսի հրաշքի համար:

Աղբյուր՝  BestInfo.Am

Ամենաընթերցվածը