Ի՞նչ վնասակար ազդեցություն ունի սխտորը և ու՞մ է այն հակացուցված

Դիտումներ 521

Ի՞նչ վնասակար ազդեցություն ունի սխտորը և ու՞մ է այն հակացուցված

100 գրամ սխտորում պարունակվում է 149 կկալ, սպիտակուցներ 6․5 գ, ճարպեր 0․5 գ, ածխաջրեր 29․9 գ։

Բոլոր դրական հատկանիշներով հանդերձ` սննդի մեջ սխտորը պետք է չափավոր օգտագործել։ Խորհուրդ չի տրվում սննդի մեկ չափաբաժնում 2-3 գլխիկից ավել սխտոր ուտել։

 

 

Առանձնակի ուշադիր պետք է լինեն սրտի աշխատանքի խանգարում ունեցող մարդիկ։ Չարաշահման դեպքում կարող են առաջանալ սրտասնույց և գլխուղեղի անոթների կծկումներ։ Բժիշկները խորհուրդ են տալիս այս խմբին պատկանող կանանց հեռու մնալ սխտոր օգտոգարծելուց:



 Մարդիկ, ովքեր ունեն արյան ցածր ճնշում: Սխտորն արյան ճնշումն իջեցնելու հատկություն ունի: Սխտորը, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված դեղամիջոցներն ու թուրմերը հակացուցված են այն մարդկանց, որոնք ունեն էպիլեպսիա, ասթմա, թութք, էկզեմա, փսորիազ և հեպատիտի տարատեսակ ձևեր։

 

 

Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ստամոքսի հիվանդություն, երիկամային քարեր, լեղաքարեր ունեցող մարդկանց։ Փորլուծության ժամանակ չի կարելի սխտոր օգտագործել: Այն գրգռում է արդեն իսկ բորբոքված ստամոքսի պատերը: Նրանք, ովքեր պատրաստվում են վիրահատության: Եթե ձեզ վիրահատելու են, ապա պետք է բացառել սխտորը, վիրահատությունից երկու շաբաթ առաջ:



Ամենաընթերցվածը