Ունեք արյան գերճնշում․ Բժիշկների պարզաբանումը այս խնդրի դեմ․ Երբևիցե ինձ հանդիպած ամենառեալ սննդային բուժումը
Դիտումներ 268
Արյան գերճնշումը բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Այն բավական տարածված է, միաժամանակ շատ ծանր հիվանդություն է։ Գոյություն ունի գրեթե որոշակի կապ արյան ճնշման բարձրացման եւ շրջակա միջավայրին մարդու հարմարվողականության միջև:
Եթե մարդը հակասության մեջ չէ շրջակա միջավայրի հետ, ապա իրեն զգում է ուժեղ, առույգ եւ այս կամ այն չափով հաջողությունների հասնում կյանքում։
Մարդու օրգանիզմում արյան շրջանառության համակարգում հիմնական ծառայությունն ընկնում է փոքր արյունատար անոթների վրա։
Բարձր զարկերակային ճնշումը դեռ չի նշանակում, որ պետք է ամբողջ կյանքում դեղեր խմել: Կան բնական մեթոդներ, որոնք ունակ են նվազեցնել զարկերակային ճնշումը ՝ խուսափելու համար դեղերի կողմնակի ազդեցություններից:
Ամեն օր օգտագործելով մի բուռ նուշ, կարող ենք հավասարակշռել արյան ճնշման մակարդակը: Նուշը պարունակում է չհագեցված ճարպեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի քանակը, մեղմացնում աթերոսկլերոզը և իջեցնում արյան ճնշումը: Ավելի լավ արդյունք ստանալու համար ցանկալի է նուշն օգտագործել ընկույզի հետ, քանի որ վերջինս նույնպես համարվում է արյան ճնշումը իջեցնելու արդյունավետ միջոց:
Սննդակարգում ներառեք կալիումով հարուստ մթերքներ, այն կարգավորում է սրտխփոցը և արյան ճնշումը: Այդպիսի մթերքներից են՝ քաղցր կարտոֆիլը, բրոկոլին, բանանը և չորացրած սալորը: Թարմ բանջարեղենը արյան ճնշումն իջեցնելու համար սննդակարգի հիմքն է: Բանջարեղենը հարուստ է սննդարար նյութերով, բայց քիչ կալորիաներ է պարունակում:
Թարմ մրգերը ևս շատ քիչ աղ են պարունակում: Չնայած մրգերն ու բանջարեղենն ածխաջրեր են պարունակում՝ դրանց մեջ շատ վիտամիններ, հանքային նյութեր և բջջանյութ կա, որոնք կարգավորում են արյան ճնշումը
Ամենաընթերցվածը