Դիմակ կնճիռների համար

Դիտումներ 915

Դիմակ կնճիռների համար

Ճակատի վրայի կնճիռները ցույց են տալիս տարիքը, սակայն դրանց դեմ կարելի է արդյունավետ կերպով պայքարել: Ձեզ այդ հարցում կօգնեն հասարակ, ոչ թանկ միջոցները:

Չիչխանի յուղ

Չիչխանի յուղը դանդաղեցնում է մաշկի ծերացումը, հարթեցնում միմիկական և տարիքային կնճիռները: Դրա մեջ պարունակվող վիտամինները և հանքային նյութերը օգտակար են հատկապես չոր մաշկի համար՝ դարձնելով այն ավելի փափուկ և ձիգ: Չիչխանով դիմակը դեմքին թարմություն է հաղորդում: Այն պետք է քսել քնելուց առաջ՝ մաքուր մաշկի վրա:

Քսուք դափնու տերևի և սպիտակուցի հիման վրա

Եփում եք 5 դափնու տերև՝ ցածր կրակի վրա, 10 րոպե: Հարում եք 3 հավկիթի սպիտակուց՝ ձիթապտղի յուղի հետ, ավելացնում մեկ ճաշի գդալ դափնու տերևի թուրմից և 10 գրամ շիբ՝ դեղատնից գնված: Թրջում եք կտորը հեղուկում և մեկ ժամով դնում ճակատին:

Կակաչի հիման վրա միջոց

Եփում եք կակաչի տերևները, թողնում 6-8 ժամ, քամում: Քսում եք ճակատին՝ առավոտյան և երեկոյան:

Պարաֆինե դիմակ

Հալեցնել պարաֆինը տաք ջրով տարրայի մեջ: Չոր մաշկին քսել ձիթապտղի յուղ, յուղոտ մաշկը մաքրել տոնիկով: Փափուկ կտորով քսել պարաֆինը ճակատին, այնպես, որ այն չկպնի մազերին և հոնքերին: Այն հանելուց հետո թեթև մերսեք ճակատը: Այս դիմակը պետք է անել շաբաթը 2-3 անգամ՝ մեկ ամսվա ընթացքում: Պարաֆինի դիմակը արգելված է հիպերտոնիայի, բրոնխիալ ասթմայի, ալերգիայի, էկզեմայի դեպքում:



Ամենաընթերցվածը