Դեկտեմբերի 3 - ի աստղագուշակը

Խոյ
Խոյերի համար առաջնային առաջադրանքներից մեկն այսօր կմնա նյութական ոլորտում հավասարակշռության պահպանումը: Ոսկե միջինը գտնելը ձեզ կազատի բազմաթիվ խնդիրներից: Խորհուրդ չի տրվում խուսափել տհաճ գործընթացներից` կապված պարտքերի մարման և հարկերի վճարման, եկամտի բաշխման հետ: Արժե ժամանակին փորձարկել ձեռք բերվող տեխնիկան, գործիքները, սարքերը, օգտվել սպառողի իրավունքներից:
Ցուլ
Ցուլերն այսօր պահանջ են զգում արտահայտվելու և հետադարձ կապ ստանալու: Կախված բնավորությունից և հանգամանքներից` շփման ձգտումը տարբեր ձևեր կստանա: Մի շարք դեպքերում հնարավոր է զրույցը վեճի վերածեք ուրիշի արարքներից դժգոհության, քննադատելու, խրատելու, դաստիարակելու ձգտման պատճառով: Վեճի կարող է հանգեցնել գործընկերոջ կամ մրցակցի պահվածքը: Բացառված չէ, որ թարմանա հին կոնֆլիկտը:
Երկվորյակ
Երկվորյակներին օրը տրամադրում է գրգռվածության աճի: Պատճառը կարող է լինել քողարկված անհանգստությունը, իրավիճակից դժգոհությունը, սխալների հետևանքները տեսնելու պատճառով նյարդայնությունը: Հնարավոր են սևեռուն մտքեր` կապված առողջության հետ: Արդեն ծանոթ խնդրի հետ կարող են բախվել ընտանի կենդանիների տերերը: Ներքին լարվածությունը կարելի է օգտագործել որպես դժվարին աշխատանքի համար հավելյալ շարժիչ:
Խեցգետին
Խեցգետինները կարող են վերադառնալ հին նախագծին կամ ուղղությանը` այն զարգացնելու, շտկելու նպատակով: Միաժամանակ կարող եք ստանալ անհրաժեշտ աջակցություն: Գործելու շարժառիթ կարող է դառնալ նյութական նրբությունների, առողջական և ֆիզիկական վիճակի վերաբերյալ մտահոգությունը: Հնարավոր է, որ կարողանաք հավելյալ եկամուտ քաղել նախկին ներդրումներից, կանգնեցված գործերից, հին ստեղծագործական ունակություններից և մշակումներից:
Առյուծ
Առյուծներին կարևոր է չճնշել բացասական զգացմունքները: Եթե մտահոգությունները խորը և ուժգին են, դրանք ճնշելն անվտանգ չէ, ավելի լավ է դրանց համար ընդունելի ելք գտնել: Անկառավարելի զգացմունքները, սևեռուն մտքերը կարող են հանգեցնել խոսքի անզսպվածության, ավելորդ քննադատականության: Տհաճ հետք կարող է թողնել կարևոր հանդիպումը, ղեկավարության հետ զրույցը, ընտանեկան կամ գործնական խորհրդակցությունը:
Կույս
Կույսերի համար այսօր ցանկացած խնդիր կմեղմացվի, ցանկացած դժվարին իրավիճակից հաջող ելք կգտնվի: Բացառված չէ, որ ստիպված լինեք երկու անգամ անցնել միևնույն ուղով: Խոչընդոտները կարող են տեղին լինել, քանզի կխնայեն ձեր ժամանակը, ուժերը, փողերը կամ կազատեն հնարավոր վտանգից: Եթե ինչ-որ բան խանգարում է ձեզ ակտիվորեն անցնել գործի, արժե լսել ինտուիցիային և չձեռնարկել գործողություններ, որոնք ձեզ չեն ձգում:
Կշեռք
Այսօրվա իրադարձություններն այնքան արագ չեն զարգանում, որքան կցանկանային որոշ Կշեռքներ: Սցենարների դինամիկայի վրա կարող է ազդել անցյալի ինչ-որ գործոն, օրինակ` մինչև վերջ չլուծված նյութական կամ գործնական հարցը: Բացառված չէ, որ ստիպված լինեք նորից ձևակերպել գործարքը, հստակեցնել փոխհաշվարկների կարգը, վճարել տուգանքը կամ հարկը, փոխանակել կամ վերադարձնել ապրանքը:
Կարիճ
Կարիճներին պետք կգա երկխոսություն վարելու և դրանում իրենց շահերը պաշտպանելու ունակություն: Եթե ձեր վարպետությունը չի բավականացնում, հնարավորություն կա բաց թողածը լրացնելու, գործնական բանակցությունների ոլորտում հավելյալ օգտակար փորձ ստանալու: Օրը հարմար է ֆինանսական, հարկային, առևտրային, ռազմական կառույցների ներկայացուցիչների հետ հանգամանալից զրույցի համար:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար առաջին հորիզոնականում կլինի առօրյան: Ե՛վ շարքային, և՛ անսովոր իրադարձությունը կարող է ձգձգվել տեխնիկական կամ այլ պատճառներով: Որոշ գործընթացներ, ներառյալ բուժական և վերանորոգման, կարող են հավելյալ ժամանակ պահանջել: Այսօրվա գործադրած ջանքերն ավելի լավ է չցուցադրել: Ընթացիկ գործերը գաղտնի պահելով` կազատվեք ձեր և ուրիշների գաղտնիքների պահպանման մտահոգությունից:
Այծեղջյուր
Այծեղջյուրների մեծամասնության համար այսօր հատուկ է տարվածությունը, գործով լիովին կլանվածությունը: Այսօր բացառված չէ նաև մեծ համառությունը: Կասկածները բացառելու համար կնախընտրեք խնդիրը մինչև վերջ լուծել` մոռանալով ժամանակի մասին: Գերազանց օր է զբաղմունքների համար, որոնցում անհրաժեշտ է խորասուզվել գլխով: Աստղերը հիշեցնում են, որ ձեր ուժերն անսահման չեն, և դրանք համալրելու համար անհրաժեշտ է լիարժեք սնունդ և հանգիստ:
Ջրհոս
Ջրհոսներին այսօր կարող է չբավականցնել թեթևությունը, շարժունությունը, ֆիզիկական և հոգեբանական ճկունությունը: Շատերը մեծ համառություն կդրսևորեն և՛ խոսքում, և՛ գործում: Կարող է սովորականից շատ ժամանակ պահանջվել տեղեկատվության ընկալման և յուրացման, ծանոթ աշխատանքի կատարման համար: Համառությանը կարող է գումարվել գրգռվածությունը, ագրեսիան: Օրը հարմար չէ նախաձեռնությունների համար:
Ձկներ
Ձկներին խորհուրդ չի տրվում գանգատվել ժամանակավոր խոչընդոտներից և փոքր դժվարություններից: Այսօրվա ուշացումներն ու խոչընդոտներն ունեն իրենց առավելությունները: Կարելի է ավելի խորն ուսումնասիրել ձեզ հետաքրքրող թեման, ամրացնել անվտանգությունը, լրացնել անցքերը: Չարժե հույս ունենալ իրադարձությունների արագ զարգացման, ցանկությունների րոպեական իրականացման: Որոշ գործողություններ իրականացնելու համար պետք կգան հին կապերը և հմտությունները:
