Խոյ
Խոյերին խորհուրդ է տրվում ավելի ակտիվ օգտագործել առավոտյան ժամերը: Հաջող պահ է վերջերս սկսած գործն ավարտին հասցնելու համար, քանի դեռ չի փոխվել իրադրությունը: Չարժե բաց թողնել օրվա այդ հատվածը նաև այն դեպքերում, եթե զբաղվում եք զուտ անձնական կարիքներով, առաջ եք տանում ձեր գաղափարները, պաշտպանում եք կենցաղային կամ ծառայողական հետաքրքրությունները: Երեկոյան կարող եք տարվել գնումներով:
Ցուլ
Առավոտյան Ցուլերը ստիպված կլինեն հարմարվել հանգամանքներին, ինչն այնքան էլ վատ չէ: Հնարավոր է, որ ինքներդ չցանկանաք ժամանակից շուտ վերջակետ դնել ձեզ հետաքրքրող գործում, իսկ մինչ երեկո հասցնեք հերթական բացահայտումն անել կամ նոր հաջողության հասնել: Օրվա վերջում կհաջողվի վերադառնալ սովոր պայմաններին: Օրվա մնացած հատվածը կարելի է հատկացնել նամակագրությանը, ուսմանը, որոնումներին, հին կամ նոր հոբբիին:
Երկվորյակ
Երկվորյակներն օրն առույգ տեմպով կսկսեն, կցուցադրեն հավատարմություն ընկերներին, ընդհանուր նախագծին կամ յուրօրինակ հետաքրքրությանը: Օրվա առաջին կեսը բարենպաստ է թիմային գործունեության համար: Երեկոյան մոտ շատերը կփոխեն տեսանկյունը կամ վարքագիծը, կդառնան ավելի գործնական, ինքնամփոփ: Մտահղացումը, որ մշակում եք միայնակ կամ համախոհների հետ, կպահանջի ֆինանսական ներդրումներ:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հույսը դնել առավոտյան ոգևորության վրա. ամենայն հավանականությամբ, այն կայուն չի լինի: Սակայն կարելի է հասցնել մի քանի կարևոր գործ անել, եթե գործի անցնեք վաղ առավոտից: Երեկոյան կկարողանաք ծանրաբեռնումների համար պարգևատրել ձեզ հարմարավետությամբ, սիրելի կերակուրներով, թարմ ձեռքբերումներով, հաճելի շփմամբ: Հնարավոր է վերականգնեք կապը հին ընկերներից մեկի հետ:

