Դեկտեմբերի 1 - ի աստղագուշակը

Խոյ
Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս չլռել իրենց զգացմունքների, տագնապների, հնարավոր քողարկված խնդիրների մասին: Հաջող պահ է խորհրդատվություն ստանալու կամ անկեղծ զրույցի համար` պայմանով, որ չեք սխալվել զրուցակցի ընտրության հարցում, և ձեր գաղտնիքները չեն բարձրաձայնվի: Մասնավորապես, օրը հարմար է բժշկի այցելելու համար: Ռոմանտիկ երկխոսությունների համար օրը լավագույնը չէ. կարող եք ասել ոչ այն, ինչ զգում եք:
Ցուլ
Ցուլերն այսօր ունեն լավ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համար բոլոր հնարավորությունները: Օրը կարող է ուժգնացնել լարվածությունը, եթե լեզու չեք գտնում ծնողների, տնեցիներից մեկի, ամուսնու հետ: Չարժե տրվել կոնֆլիկտը բորբոքելու ցանկությանը, նույնիսկ եթե խոցված է ձեր ինքնասիրությունը, կամ ոտնահարված են կարևոր պահանջները: Մինչ գիշեր պահպանվում է պայմանավորվածության գալու հավանականությունը:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ է տրվում չհետաձգել մաքրությունը, քիչ հաճելի պարտականությունները: Օգտակար է նաև ինչ-որ մեկի հետ քննարկել այն, ինչը տվյալ պահին ձեզ հուզում է: Ակտուալ թեմաների շարքում կարող են լինել անձնական և ընտանեկան գործերը, բնակարանային, ամուսնական, կարիերային հեռանկարները: Հնարավոր է զրուցակից գտնեք մերձավոր շրջապատում, տանը կամ աշխատավայրում: Այսօր հեշտ է արտահայտել զգացմունքները:
Խեցգետին
Խեցգետինների համար օրը հաջող և, նախևառաջ, շատ տեղեկատվական է: Եթե ձեզ ինչ-որ բան լրջորեն հետաքրքրում է, կարող եք հավելյալ տեղեկատվություն գտնել, յուրացնել մեծ ծավալի տվյալներ: Լավ օր է նաև տարբեր տեսակ շփումների համար. այսպես, թե այնպես, բոլորն էլ ձեզ օգտակար կլինեն: Ձեզ դժվար չի լինի կռայել զրուցակցի տրամադրությունը, իմաստային ենթատեքստը: Չարժե հետաձգել բանակցությունները, քանզի այժմ հեշտությամբ կարող եք պաշտպանել ձեր շահերը:
Առյուծ
Առյուծները կարող եմ մտորել իրենց մասնավոր գործերի, այդ թվում` ընտանեկան, բնակարանային, ֆինանսական, ունեցվածքային, տնտեսական հարցերի շուրջ: Օրը հարմար է մեկուսի աշխատանքի, կենցաղային կամ այլ առօրյայի համար: Նման զբաղմունքները կվերացնեն զգացմունքային անհանգստությունը: Լավ օր է նաև տնեցիների, ազգականների հետ անկեղծ զրույցի համար, եթե չխանգարեն հին վիրավորվածությունները և ձեր ծանր բնավորությունը:
Կույս
Կույսերին խորհուրդ չի տրվում հետաձգել անկեղծ շփումները, հարաբերությունների պարզումը: Հաջողություն են խոստանում ուսումնական միջոցառումները: Անձնական շփումները` հատկապես ազգակցական և սիրային, կարող են ուղեկցվել ամենատարբեր զգացմունքներով, եթե խառնված է խոցված ինքնասիրությունը, փակված չեն հին հաշիվները: Ծնողներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգուշորեն ընտրել բառերը, օրինակները` երեխաների հետ շփվելիս:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի շրջահայացորեն տնօրինել ակտիվները, այդ թվում` համատեղ: Հաջող օր է, եթե ճիշտ են ընտրված մարդիկ, նպատակները և միջոցները, ինչպես նաև, եթե ունեք ապահովագրություն, այլընտրանք, մանևրի հնարավորություն: Ամենամեծ վտանգը կարող է թաքնված լինել մարդկային գործոնի մեջ. վստահելով ոչ այն մարդուն` ռիսկերը կբազմապատկեք` հատկապես մեծ խաղադրույքների դեպքում: Այսօր լավ է գնել դեղորայք, համեմունքներ:
Կարիճ
Կարիճները մինչ երեկո հնարավորություն կունենան բոլոր թելերն իրենց ձեռքում պահելու: Եթե ձեզ պետք լինի խորհուրդ, հովանավորություն, խորհրդատվություն, դուք այն կստանաք: Չարժե ամաչել ձեր կարծիքը բարձրաձայնելուց. այսօր այն շատերին է հետաքրքրում` բացահայտ կամ թաքուն: Պայմաններ կան հեղինակությունը բարձրացնելու, աշխարհայացքն ընդլայնելու: Լավ օր է ժամանակով փորձված համախոհների հետ շփման համար:
Աղեղնավոր
Աղեղնավորների տրամադրությունն այսօր տատանվում է` կախված նպատակներից և բնավորությունից: Հաջող օր է, եթե որոշել եք աշխատել մեկուսի, խորհրդակցել մտերիմների հետ, տվյալներ հավաքել, ինչ-որ բան ձեռնարկել` առանց ավելորդ բարձրաձայնման: Հագեցած հետաքրքիր օր է սպասվում հետազոտողներին, ճանապարհորդներին, ռիսկային գոտու մասնագիտության ներկայացուցիչներին: Ամենաարդյունավետ օրը չէ, եթե ձգտում եք հայտնիության:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար ընդհանուր առմամբ լավ օր է, սակայն կարող եք սխալ թույլ տալ կամ բախվել տհաճության հետ, եթե չափից դուրս ինքնասեր եք, ցանկանում եք առաջ շարժվել և նեղել ուրիշներին: Լավագույն պահը չէ ձեր անձնական արժանիքները գովազդելու համար, որքան էլ, որ դրանք բարձր լինեն: Ռիսկի եք դիմում ուրիշների մոտ նախանձ առաջացնելու` ներառյալ ընկերների, կամ բեմ դուրս գալու ձեզ համար անհաջող պահի:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ չի տրվում խուսափել տհաճ խոսակցություններից: Այսօր վերջապես կարող է բացահայտվել ճշմարտությունը: Հնարավոր է, որ ձեզ համար կարևոր մանրամասներ բացահայտվեն: Քննարկում կարող են պահանջել վնասների փոխհատուցման, ռեսուրսների և եկամուտների բաշխման հարցերը: Չարժե ազատություն տալ զգացմունքներին. դրանք կարող են խլացնել բանականության ձայնը և խոչընդոտ հանդիսանալ իրերի նկատմամբ օբյեկտիվ հայացքին:
Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում արձագանքել հանդիպման, երկխոսության առաջարկին: Հաջող կանցնեն բանակցությունները, դատական նիստը, բժշկական խորհրդատվությունը: Լավ նորությունները ձեզ չեն զարմացնի, քանի որ դուք նախապես դրանք կռահել էիք, սակայն աստղերը հիշեցնում են, որ, հնարավոր է, դեռ սցենարի ավարտը չէ: Օրվա տհաճ պահերը զրոյի կհավասարվեն, եթե փառասեր չեք և իրադարձություններից առաջ չեք ընկնում:
