Բուսաբույժը ներկայացրել է աղիները մաքրելու և քաղցկեղից զերծ մնալու բաղադրատոմսը

Դիտումներ 408
Բուսաբույժը ներկայացրել է աղիները մաքրելու և քաղցկեղից զերծ մնալու բաղադրատոմսը

Բուսաբուժության փորձագետ Վիկտորյա Սեմյոնովան կիսվել է աղիները մաքրելու հիանալի բաղադրատոմսով:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • կես կգ գազար,
  • կես կգ ճակնդեղ,
  • մի բուռ ծիրանի չիր,
  • մի բուռ չամիչ,
  • մեկ գդալ մեղր:

Պատրաստման եղանակը՝

Լավ կլինի, որ բոլոր բաղադրիչները բնական աճեցված լինեն: Վերցնել նույն քանակությամբ թարմ գազար և ճակնդեղ, մանր կտրատել և լցնել էմալապատ տարայի մեջ: Ավելացնել այնքան եռման ջուր, որ երկու մատ բարձր լինի բանջարեղենից:

 

 


Այնուհետև ավելացնել կտրատած չիրն ու չամիչը: Դնել կրակի վրա, որպեսզի ջուրը եռա: Եռալուն պես վերցնել կրակի վրայից: Երբ թեթևակի սառչի, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և փակել այն, թողնել 12 ժամ՝ սառը վայրում: Այնուհետև քամել հեղուկը և խմել, մնացած բանջարեղենը ևս կարելի է օգտագործել ճաշ պատրաստելու համար:

 

Ստացված հեղուկը բավարար է երկու օր օգտագործելու համար: Պետք է խմել կես թեյի բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ: Աղիներն այս եղանակով մաքրելու համար կարելի է մեկ ամիս շարունակել այս գործընթացը: Ավելացող հեղուկը պետք է պահել սառնարանում: Այս հեղուկը օգտակար է քաղցկեղի բուժման համար, ինչպես նաև՝ դրա առաջացումը կանխելու համար:

Ամենաընթերցվածը