Արյան ճնշումը կարգավորող ըմպելիք

Դիտումներ 936
Արյան ճնշումը կարգավորող ըմպելիք

Ծովաբողկն աճում է մեր երկրում, այն կարելի է գնել շուկայում, սակայն հազվադեպ է կիրառվում մեր սննդակարգում, այնինչ բույսի  կծվահամ «արցունքի հեղեղ» առաջացնող արմատն ունի հրաշալի բուժիչ հատկություններ։

Հիպերտոնիկ հիվանդություն

Հարկավոր է.

  • Ծովաբողկ` 150 գ
  • Զտված ջուր` 100 մլ
  • Գազարի հյութ` 200 մլ
  • Կիտրոնի հյութ` 50 մլ

Պատրաստման եղանակը. Ծովաբողկի քերուկը 36 ժամ թրմեք ջրի մեջ։ Քամեք, հումքը մզեք հեղուկի մեջ։

Խառնեք ծովաբողկի ջրամզվածքը, կիտրոնի ու գազարի թարմ հյութերը։ Պահեք սառնարանում։

Ինչպես օգտագործել

Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո։
Շաքարային դիաբետ


Ծովաբողկի արմատի քերուկը խառնեք մածունի հետ (1։10)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Դանդաղորեն իջեցնում է շաքարի բաղադրությունը։

Ամենաընթերցվածը