Արտակարգ դեպք Երևանում. պայթյուն՝ Հերացի փողոցում

Դիտումներ 629
Արտակարգ դեպք Երևանում. պայթյուն՝ Հերացի փողոցում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Հերացի փողոցում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում։ Այս պահին դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ, ովքեր մեծ դժվարությամբ, կյանքի գնով կարողացան մարել խոշոր հրդեհն ու նրա տարածումը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանը։ 


Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության 02 բուժբրիգադը, ովքեր այս պահին տեղում օգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, ում կյանքին վտանգ չի սպառնում։

 

Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/11/12/101012/

Ամենաընթերցվածը