Ամենօրյա վնասակար 6 սովորություններ, որոնց պատճառով առաջանում է վքնածություն

Դիտումներ 648
Ամենօրյա վնասակար 6 սովորություններ, որոնց պատճառով առաջանում է վքնածություն

Համարվում է, որ որովայնի վքնածությունը առանձին բան չէ, այլ մարսողական համակարգի ավելի լուրջ հիվանդությունների նախանշան է:

Բայց երբեմն վքնածություն կարող է առաջանալ նաև լիովին առողջ մարդկանց մոտ:

Xohanoc.am-ը առաջարկում է ձեզ ուշադրություն դարձնել այդ տհաճ զգացողության պատճառների վրա, և հուշում է, թե ինչպես արագ ազատվել վքնածությունից:

Որովայնի վքնածության պատճառները

1 Չափից շատ ուտել

Ավելի լավ է ուտել հաճախ, բայց քիչ չափաբաժնով:

2 Չափից շատ յուղոտ ուտելիք

Հայտնի է, որ ճարպերն ավելի երկար են մարսվում, քան սպիտակուցներն ու ածխաջրերը, այդ պատճառով էլ ստամոքսը երկար ժամանակ է լիքը լինում: Որովայնի վքնածությունը կանխելու համար պետք է սահմանափակել յուղոտ ուտելիքը:

3 Արագ-արագ ուտել

Այն մարդիկ, ովքեր արագ-արագ են ուտում սնունդը և նույնիսկ չեն էլ հասցնում ամբողջությամբ ծամել՝ հավանաբար ուտելուց հետո տանջվում են վքնածությունից: Դրանից խուսափելու համար պետք է չշտապել և դանդաղորեն վայելել յուրաքանչյուր պատառը: Հագեցածության զգացում կունենաք քսան րոպեից:

4 Օդի կլանում

Առաջանում է նույն՝ արագ ուտելու պատճառով: Նաև պետք է մոռանալ գազավորված ըմպելիքի և մաստակի մասին.

5 Շատ քանակությամբ դյուրամարս ածխաջրեր, մանրաթելեր և օսլա

Քաղցրավենիքը, թխվածքը, մակարոնը, կարտոֆիլը, ինչպես նաև ընդեղենը, բանաջարեղենը և մրգերը՝ մթերքներ են, որոնցից պետք է խուսափել սոված փորին ուտելուց:

6 Ալերգիա լակտոզայից

Կաթնաթթվային մթերքները շատ օգտակար են, բայց, ցավոք, դրանց մեջ պարունակվող լակտոզան (կաթնաշաքարը) յուրացվում է ոչ բոլորի կողմից:

Ինչպես ազատվել որովայնի վքնածությունից

1 Ցանկալի է սնունդն ընդունելուց հետո քայլել: Ավելին, սպորտով պարբերաբար զբաղվելն օգնում է նվազեցնել վքնածությունը:

2 Մի կերեք և մի խմեք շատ տաք կամ շատ սառը բաներ:

3 Նվազեցրեք սուրճի, թեյի և շոկոլադի քանակը:

4 Գերադասեք խոտաբույսերով թեյեր, հատկապես երիցուկով և անանուխով:

5 Ստամոքսից և աղիներից գազերը հեռացնելու համար օգտագործեք սորբենտներ (կլանող նյութեր):

6 Եվ ավելի շատ լավ տրամադրություն ունեցեք: Սթրեսը և տագնապայնությունը կարող են որովայնի վքնածության պատճառ դառնալ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը