Զգուշացեք․ Այս դիետան, որը շատերն են պահում, կարող է լուրջ հիվանդության պատճառ դառնալ։

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ թուրինջի վրա հիմնված խիստ սննդակարգին հետևող կանանց մոտ բարձր է ոտքերի երակներում թրոմբների առաջացման հավանականությունը: Սա հատկապես վտանգավոր է, եթե կինը տառապում է երակների վարկոզ լայնացումից, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է առաջանալ ստորին վերջույթների անդամահատման անհրաժեշտության:

Lancet բժշկական ամսագրում նույնիսկ նկարագրված է մի դեպք, որը տեղի է ունեցել ԱՄՆ Վաշինգտոն նահանգում: Բժիշկների խոսքով՝ թուրինջով դիետան հակաբեղմնավորիչների հետ համատեղելու հետևանքով 42-ամյա մի կնոջ մոտ լուրջ բարդություններ են ի հայտ եկել: Բրիտանացի մասնագետներից մեկը նշել է, որ սա արտասովոր դեպք է, սակայն նա այնուամենայնիվ կարծում է, որ խիստ դիետաները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

2008 թվականի նոյեմբերին կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի նախորդ օրը կինն ավտոմեքենայով մեկնել էր երկարատև ճանապարհորդության, որից հետո նրան սկսել է անհանգստացնել ձախ ոտքի կոճի ուժգին ցավը: Երբ կնոջը հասցրել են հիվանդանոց, նա արդեն դժվարանում էր քայլել, նկատվում էր հևոց ու գլխապտույտ:
Պարզվել է, որ այս դեպքից քիչ առաջ հիվանդը որոշել է փոխել սննդակարգը և սկսել է ամեն առավոտ 225 գրամ թուրինջ ուտել, մինչդեռ նախկինում շատ քիչ միրգ է օգտագործել:
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում բժիշկները նրա ոտքի երակում արյան մեծ մակարդուկ են հայտնաբերել, որը կարող էր դառնալ գանգրենայի և նույնիսկ վերջույթի կորստի պատճառ: Մասնագետների կարծիքով՝ ոտքի երակում առաջացած արյան մակարդուկի պատճառն է հանդիսացել հենց թուրինջով դիետան, որին հետևում էր հիվանդը
