Զարմանքից կքարանաք, երբ տեսնեք կառալյոկի գինը այս պահի դրությամբ
Զարմանաի լչէ, որ որոշ մրգեր, օրինակ կառալյոկը (արքայանարինջ) կարող է թանկանալ, սակայն զարմանալի է, որ արժեքը կարող է հասնել 6620 դրամի։
Այո, Փակ Շուկայի Երևան սիթիում արքայանարինջի 1 կգ-ն արժե 6620 դրամ։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։
Արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնիում, երկաթով, ֆոսֆորով, ածխաջրերով, կարոտինով, պեկտինով, պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, , օրգանական թթուներ, շաքարներ, վիտամիններ А, С, Р և այլն:
Օգտակար հատկություններ
Արքայանարնջի առավելությունները բազմազան են: Արդեն գույնից կարելի է դատել, որ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին և նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն, նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, և ոչ միայն թոքերի :
Հրաշալի հակաօքսիդանտ է: Հասած պտուղները ոչ միայն թոքերն են մաքրում, այլ նաև կոկորդը /որը հատկապես առօրեական է խոր աշնանն ու ձմռանը, երբ այս միրգը հասու է, իսկ հազն էլ՝ անպակաս/, ողջ օրգանիզմը /ուժեղ միզամուղ է/, աղիքները, երիկամները և վատ մտքերը: Բարձրացնում է աշխատունակությունն ու տրամադրությունը և դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Երկաթի հրաշալի աղբյուր է:
Վնասակար հատկություններ
Արքայանարինջ ուտելիս միշտ զուսպ եղեք, քանի որ ինչքան էլ աղիքները մաքրելու հատկություն ունենա, պետք է հիշել, որ ունի նաև կապող հատկություն /որքան թերհաս, այնքան կապող/:
Պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունենում են հաճախակի փորկապություն կամ մարսողական այլ խնդիրներ և նրանք, ովքեր ստամոքսի խոցի կամ այլ աղիքային բարդ վիրահատություն են տարել:
Չպետք է չարաշահեն նաև դիաբեթիկները, քանի որ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:
Կերեք չափավոր, համադրեք այլ մրգերի հետ, որոնք փորը թուլացնող հատկություն ունեն, և միշտ բարձր տրամադրություն ունեցեք: