Ժուլյեն․ Ժուլյենի այս բաղադրատոմսը տրամադրել է ֆրանսիացի խոհարարը

Դիտումներ 590

Ժուլյեն․ Ժուլյենի այս բաղադրատոմսը տրամադրել է ֆրանսիացի խոհարարը

Ժուլյենը ֆրանսիական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Ձեզ ենք ներկայացնում Ժուլյենի պատրաստման եղանակը։ բաղադրատոմսը ՝ ֆրանսիացի խոհարարից։

 

 

Բաղադրամասեր

 


700 գ սունկ շամպինիոն,

500 գ հավի կրծքամիս,

60-70 գ պանիր,

50 գ սոխ,

50-60 գ կարագ,

50 գ ալյուր,

200 գ կաթ,

ձեթ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի



Հավի կրծքամիսը տապակել մինչև դարչնագույն դառնալը, այնուհետև պատրաստել սոխառած, վրան ավելացնել մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:

Ալյուրը լցնել տապակը, 1 - 2 րոպե հետո ավելացնել կարագը և կաթը, եփել 5 րոպե:

Ստացված զանգվածը լցնել հավի կրծքամսի և սունկի վրա, վրան քերել պանիրը: Դնել ջեռոցը 180՞ տակ և թողնել 15 րոպե:

 

 

Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում:



Ամենաընթերցվածը