Ժողովուրդը ընտրել է իր թեկնածուին, դա Նիկոլ Փաշինյանն է։ Վաղը շարունակում ենք խաղաղ ցույցերը։


Այսօր չգիտեմ որ անպատասխանատու պաշտոնյան զրահամեքենա էր մտցրել փողոց: Այդ միջադեպն ավարտվեց զրահամեքենայի աշխատողների և քաղաքացիների միջև գրկախառնությամբ
Մենք ասում ենք, որ հրապարակը և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ, առաջադրեն այդ թեկնածուին ու քվեարկությամբ ընտրեն այդ թեկնածուին
Ոստիկանության ու ոստիկանության պետի այսօրվա հայտարարությունները ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման
Այն ժամանակ, երբ իմ ու Կարեն Կարապետյանի միջև նշանակված էին բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատին, քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը: Առաջարկել ենք, որովհետև ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ
Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել: Եթե ստից մի թուղթ ստորագրես, մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը: Թե ուզում ես, բախտդ փորձի՛ր
Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ից ու 24-ից հետո՝ 25-ին, այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու, դա է՝ անվերապահ ու առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն նա պետք է չցուցաբերի: Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ կապիտուլյացիան ժողովրդի առաջ
Կարեն Կարապետյանը չհամարձակվի հանկարծ իրեն վերապահել վարչապետի լիազորություններ: Դա կարող է համարվել քրեական հանցագործություն
