Ժողովրդական միջոց, որը օգնում է ազատվել կոշտուկներից արագ և անցավ եղանակով


Կիտրոն
Քնելուց առաջ ոտքերը դնել տաք ջրի մեջ, ապա լավ չորացնել, կոշտուկի վրա կիտրոնի կեղև դնել՝ մի քիչ փափուկ միջուկի հետ և կապել։
Կրկնել 2-3 անգամ, ապա կոշտուկը հեռացնել պեմզայի օգնությամբ։
Սոխ։
Սոխը հարուստ է օգտակար նյութերով և թթուներով, որոնք կարող են չեզոքացնել վարակներն ու ամրացնել իմունային համակարգը։ Բացի այդ՝ սոխի հյութը փափկեցնում է կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը, արագացնում մաշկի մահացած հատվածներից ազատվելու գործընթացը։ Հարկավոր է սոխը դնել վնասված հատվածին, կապել որքան հնարավոր է՝ երկար ժամանակով։
