Ժողովրդական միջոց, որը կօգնի մաքրել արյունատար անոթներն ու կարգավորել արյան շրջանառությունը: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 539
Ժողովրդական միջոց, որը կօգնի մաքրել արյունատար անոթներն ու կարգավորել արյան շրջանառությունը: Գրում է med.tert.am-ը

Աթերոսկլերոզը շատ տարածված ախտաբանություն է, որն առաջանում է, երբ խոլեստերինը, ճարպերն ու այլ վնասակար նյութերը կուտակվում են զարկերակներում՝ առաջացնելով կարծր վահանիկներ: Ժամանակի ընթացքում այդ կուտակումները կարող են առաջացնել խցանումներ, ինչը խիստ վնասակար է առողջության համար:

 

Նման խցանումները ոչ միայն բացասաբար են ազդում արյան շրջանառության վրա, այլև բարձրացնում են սրտի նոպաների և գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել զարկերակների մաքրությանն ու պարբերաբար ազատվել վտանգավոր կուտակումներից:

 

Զարկերակները կարելի է մաքրել հատուկ դեղամիջոցների օգնությամբ, սակայն դրանք սովորաբար բազմաթիվ կողմնակի բարդություններ են առաջացնում: Սակայն գոյություն ունի մի բնական միջոց, որը ոչ միայն կմաքրի զարկերակները, այլև կազատի աղիների հետ կապված խնդիրներից ու հոգնածության զգացումից:


Բաղադրությունը.

 

·        1 բաժակ կիտրոնի հյութ,

 

·        1 բաժակ խնձորի քացախ,

 

·        1 բաժակ մանրացրած սխտոր,

 

·        1 բաժակ մանրացրած կոճապղպեղի արմատ (թարմ),

 

·        1 բաժակ մեղր (ցանկության դեպքում կարելի է օգտագործել 2 բաժակ մեղր):

 

Պատրաստման եղանակը.

 

Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է պարզապես բոլոր բաղադրիչները խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Հարկ է հիշել, որ բաղադրիչները խառնելու համար անհրաժեշտ է օգտագործել միայն փայտյա գդալ, իսկ պատրաստի դեղամիջոցը հարկավոր է լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր առավոտյան դատարկ ստամոքսին: Այն օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման թափահարել տարրան և լավ խառնել դեղամիջոցը, այնուհետև դրա մեկ ճաշի գդալը լցնել մի բաժակ մաքուր գոլ ջրի մեջ, լավ խառնել և խմել ստացված խառնուրդը:

 

Այս դեղամիջոցի մեջ պարունակվող կիտրոնի հյութը հիմնայնացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Բացի այդ, վիտամին C-ն օգնում է դանդաղեցնել աթերոսկլերոզի զարգացումն ու կանխում է զարկերակներում «վատ» խոլեստերինի կուտակումը:

 

Կոճապղպեղը պարունակում է հակաբորբոքային հզոր հատկություններով օժտված միացություններ, որոնք օգնում են ազատվել բորբոքումներից ու բարելավում են արյան շրջանառությունը: Բացի այդ, կոճապղպեղը նաև նվազեցնում է զարկերակներում կուտակվող տրիգլիցերիդների ու խոլեստերինի մակարդակը:

 

Սխտորը հարուստ է ալիցինով, որը նպաստում է զարկերակների թուլացմանն ու արյան շրջանառության կարգավորմանը: Այս ամենի շնորհիվ նվազում է արյան ճնշումը, ինչն օգնում է նվազեցնել սրտամկանի վրա գործադրվող ճնշումն ու հագեցնել օրգանը թթվածնով:

 

Խնձորի քացախի մեջ պարունակվող քացախաթթուն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակները, ինչն օգնում է պահպանել անոթների առողջությունը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը