Ժենգյալով հաց, բոլորս շատ ենք սիրում։

Դիտումներ 890
Ժենգյալով հաց, բոլորս շատ ենք սիրում։

Բաղադրիչները՝

թրթթրթնջուկ
կանաչ սոխ 
կանաչ սխտոր
համեմ
կյըռնանջուկ (գառան ականջ)
ճռճռուկ
եղինջ
նանա
ծտապաշար
սըմսըմոկ
տըմտըմոկ
սպանախ
բազուկի տերև:


Պատրաստման եղանակը՝

խմորը (ալյուր, ջուր, աղ) բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես):
Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:
Ծայրերն իրար միացնել հացի մեջտեղի մասում, ամրացնել:
Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը