Ժենգյալով հաց. Իմացեք ամենահամեղ և ճիշտ պատրաստման եղանակը. Բաղադրատոմս

Դիտումներ 470

Ժենգյալով հաց. Իմացեք ամենահամեղ և ճիշտ պատրաստման եղանակը. Բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • Թրթնջուկ,

  • կանաչ սոխ,

  • կանաչ սխտոր,

  • համեմ,

  • կյըռնանջուկ (գառան ականջ),

  • ճռճռուկ,

  • եղինջ,

  • նանա,

  • ծտապաշար,

  • սըմսըմոկ,

  • տըմտըմոկ

Արցախյան ժենգյալով հացի բաղադրատոմսը



Պատրաստման եղանակը

  • Այդ բոլորը կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ, կարմիր եւ սեւ բիբար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

  • Պատրաստում ենք սովորական հացի խմոր (ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու:

  • Խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես):

  • Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:

Արցախյան ժենգյալով հացի բաղադրատոմսը



  • Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

  • Թխել մոտ 15 րոպե: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:

Արցախյան ժենգյալով հացի բաղադրատոմսը



Ամենաընթերցվածը