Յուրահատուկ պանրով աղցանի բաղադրատոմս, որից դուք դեռ չեք փորձել

Դիտումներ 246
Յուրահատուկ պանրով աղցանի բաղադրատոմս, որից դուք դեռ չեք փորձել

500գ դդում

2 հատ կարմիր պղպեղ

150 գ կինոա կամ բլղուր

2 ճ. գդալ հումուս

2 ճ. գդալ յոգուրտ

400գ պահածոյացված սիսեռ

40գ պանիր

0,5ճ. գդալ ձիթապտղի յուղ

1 հատ մանրացրած կիտրոն կամ կիտրոնի հյութ

1 փունջ համեմ

Աղ՝ ըստ ճաշակի


Մաքրել դդմի կեղևը և կտրատել, այնուհետև, հանել պղպեղի սերմերը և մանր կտրատել:

Կտրատած դդմին ավելացնել ձիթայուղ և տեղավորել ջեռոցում՝ պահպանելով 220° C ջերմաստիճանը: Եփվելու ընթացքում դդմին ավելացնել պղպեղը և թողնել ջեռոցում մոտ 40 րոպե:

Կինոան լցնել միջին չափի կաթսայի մեջ, լցնել եռացրած ջուր և եփել 18-20 րոպե ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Խառնել հումուսը, յոգուրտը, կիտրոնի հյութը և համեմունքները:

Հատուկ տարայի մեջ լցնել տապակած դդումը և պղպեղը, ապա ավելացնել կինոան, հումուսը և յոգուրտը, համեմը, պանիրը, մանրացրած կիտրոնը կամ կիտրոնի հյութը, այնուհետև լավ խառնել: Որոշ ժամանակ անց կարելի է համտեսել պանրով այս յուրահատուկ  աղցանը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը