Յուրահատուկ քաղցրավենիք, հատուկ Ձեր և Ձեր սիրելիների համար, անկնկալ բաղադրատոմս

Դիտումներ 213

Յուրահատուկ քաղցրավենիք, հատուկ Ձեր և Ձեր սիրելիների համար, անկնկալ բաղադրատոմս

Բաղադրիչներ՝
խմոր.
մարգարին – 1/2 տուփ (125 գ)
թթվասեր 25% – 4 ճ.գդ.,
ալյուր – 1,5-2 բաժակ,
սոդա կամ փխրեցուցիչ – 1/2 թ.գդ.,
վանիլին – 1 տուփ,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
աղ ըստ ճաշակի,
միջուկ.
խնձոր – 2 հատ,
բանան – 1 հատ,
պահածոյացված անանաս – 2 օղակ



Պատրաստման եղանակը՝

նարնջի հյութ,շաքարավազ, դարչին ըստ ճաշակի

Սառած մարգարինը քերիչով անցկացնել:

Փխրեցուցիչը խառնել ալյուրին: Խառնել թթվասերը, աղը, վանիլը, շաքարավազը, խմոր հունցել: Այն պիտի լինի ոչ ջրիկ, ոչ էլ շատ պինդ:  40-60 րոպե դնել սառնարանը: Շատ կարևոր է, որ խմորը սառչի: Այդպես կարելի է շատ բարակ բացել այն:

Միջուկը պատրաստելու համար մանր կտրատել միրգը, ավելացնել շաքարավազը, զգուշորեն խառնել, ցողել նարնջի հյութով: Խմորը մի քանի մասի բաժանել, կլոր բացել, հատկապես բարակ բացել եզրերը, այն մասը, որը պետք է կապվի:

Մեջտեղում դնել միջուկը, եզրերը հավաքել, սեղմել կապվելիք հանգույցի մասը:

Կապել խմորից «թելով»: Վրան ձվի դեղնուց քսել, թխել 20-25 րոպե 180 աստիճանում:



Ամենաընթերցվածը