Յուրահատուկ քաղցրավենիք, Ելակը շոկոլադով


Բաղադրամասեր
-
250 գր թարմ ելակ,
-
25 գր սերուցքային կարագ,
-
100 գր սև շոկոլադ,
-
100 գր սպիտակ շոկոլադ,

Պատրաստման եղանակը
-
Ելակը լավ լվանալ ջրքամել։
-
Երկու տարբեր ամանների մեջ առանձին - առանձին հալեցնել սև և սպիտակ շոկոլադները, յուրաքանչյուրի մեջ լցնել մեկ թեյի գդալ կարագ:
-
Ելակների մի մասը թաթախել սպիտակ, իսկ մյուս մասը սև շոկոլադի մեջ։
-
Հովացնելուց հետո ելակները սառնարանում պահել 1 ժամ։
