Յոդը օգնում է վերականգնել եղունգների որակը և ազատվել քայքայումից։

Դիտումներ 1376
Յոդը օգնում է վերականգնել եղունգների որակը և ազատվել քայքայումից։

Մենք կարող ենք օրեր շարունակ չմտածել մեր եղունգների խնամքի մասին, բայց երբ մոտենում է որևէ միջոցառում, կաշվից դուրս ենք գալիս դրանք արագ երկարեցնելու եւ տեսքի բերելու համար:

Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա: Քիմիական նյութերը կարող են ոչ միայն դանդաղեցնել եղունգների աճը, այլև դարձնել դրանք դյուրաբեկ: Եղունգները երկարեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինե ձեռնոցներ:

Կան նաև մի քանի ժողովրդական միջոցներ եղունգների արագ աճի համար:

1. Ամենօրյա լվացումներ ծովային աղաջրում:

2. Յոդ: Յոդը կարելի է քսել եղունգներին կամ ավելացնել ջրի մեջ: Այն լավագույն միջոցներից է:

3. Ձիթապտղի ձեթով դիմակները ևս շատ օգտակար են:

4. Մեղրամոմ: Տաք մեղրամոմը քսեք եղունգներին, սպասեք՝ սառչի, և թողեք այդպես ամբողջ գիշերը:


Դիմակ ծովային աղով

 

Կես լիտր ջրում լուծեք 1 ոչ լիքը ճաշի գդալ ծովային աղ: Մատները իջեցրեք ստացված լուծույթի մեջ եւ պահեք 20-25 րոպե: Այս գործողությունը հարկավոր է կրկնել ամեն օր, 15 օրվա ընթացքում:

 

Դիմակ յոդով

 

Այս դիմակը լավագույնս օգնում է կանխել եղունգների շերտավորումը: Քնելուց առաջ հարկավոր է եղունգներին սովորական յոդ քսել: Մի վախեցեք, որ սկզբում եղունգները դեղնում են. արդեն առավոտյան դրանք կվերականգնեն իրենց սովորական գույնը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը