Պատրաստեք ընկույզով սպանախ

Բաղադրիչները՝
սպանախ - 1 կգ
ընկույզ - 1 բաժակ
քացախ - 2-3 ճգ
եռացրած հովացրած ջուր - կես բաժակ
աղ, սև պղպեղ, սխտոր
մաղադանոս:
Պատրաստման եղանակը՝
Սպանախը եփել, մսաղացով աղալ:
Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել:
Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ և մատուցել:
