Ընկույզի մուրաբա․ Ընկույզի մուրաբա պատրաստելու եղանակը ՝ իր բոլոր գաղտնիքներով և նրբություններով

Դիտումներ 1574

Ընկույզի մուրաբա․ Ընկույզի մուրաբա պատրաստելու եղանակը ՝ իր բոլոր գաղտնիքներով և նրբություններով

Բաղադրամասեր

 

 

50 հատ ընկույզին՝

1 կգ շաքար,

5 գ մեխակ,

5 գ դարչին,

2-3 հատիկ հիլ,

0,7 լ ջուր

Պատրաստման եղանակը

 



Կանաչ խակ ընկույզը կլպել, վրան սառը ջուր լցնել և այդպես թողնել 6 օր, ամեն օր 3 — 4 անգամ ջուրը փոխել, մինչև որ ընկույզները մուգ գույն ստանան։ Դրանից հետո ջուրը թափել, իսկ ընկույզները գցել կրաջրի մեջ և պարրերարար խառնելով այդպես թողնել երեք օր։

 

 

Կրաջուրր պատրաստում են 0,5 կգ չմարած կրից, որի վրա լցնում են 5 լ սաոը ջուր, խաոնում և հետո.քամում են մառլայով։

Նախապատրաստած ընկույզը սառը ջրով լավ լվանալ, յուրաքանչյուր ընկույզը 12—15 տեղից պատառաքաղով ծակել, նորից սառը ջրով լվանալ, որից հետո գցել եռացող ջրի մեջ, ավելացնելով շիբ (5 լ ջրին 75 գ շիբ):

 



Ընկույզը 10 րոպե եփել, այնուհետև քամիչով քամել, փոխադրել սառը ջրով ամանի մեջ և երեք ժամ թողնել։

Պատրաստել շաքարի օշարակ։ Տաք օշարակի, մեջ գցել ընկույզը, ավելացնել մեխակ, դարճին, հիլ (մառլայի տոպրակով), եփել, կրակի վրայից վերցնել և մեկ օր այդպես թողնել։

 

 

Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, որից հետո մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը. ամոքանքով տոպրակը հեռացնել։



Ամենաընթերցվածը