Ըմպելիք, որը կլավացնի նյութափոխանակությունը և խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հեշտությամբ նիհարել։


Կատարյալ ըմպելիք՝ նիհարելու համար
Պարզվել է, որ հիլով թեյը կատարյալ ըմպելիք է նիհարելու համար: Այուրվեդիկ ավանդության մեջ հիլն օգտագործում են որպես մարսողական համակարգի խթանիչ: Չնայած հիլի բարձր կալորիականությանը՝ այն նպաստում է քաշի արդյունավետ նվազմանը օրգանիզմում նյութափոխանակության ակտիվացման հաշվին: Դիետոլոգները պարզել են, որ այդ բույսի պարունակությամբ դեղամիջոցների պարբերական օգտագործման դեպքում ճարպերն ու ածխաջրերն ավելի արագ են այրվում, ինչը բերում է կայուն նիհարեցման: Անուշաբույր համեմունքը հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել ճարպակալությունից բուժման հիմնական կուրսի ընթացքում: Հիլով ճարպ այրող թեյ պատրաստելու համար պետք է 20 գ համեմունքը խառնել մի պտղունց սամիթի և 20 գ չամանի հետ: Ստացված զանգվածի վրա պետք է ավելացնել մի բաժակ եռացրած ջուր: 20 րոպե հետո թեյը պետք է քամել և խմել օրական 100-150 մլ:
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/kataryal-ympeliq-niharelu-hamar-63/basic
Ինչպես արագացնել նյութափոխանակությունը և հեշտությամբ նիհարել
Steptohealth.ru կայքը գրում է, որ մետաբոլիզմը՝ նյութափոխանակությունը, մի խումբ քիմիական ռեակցիաների ամբողջություն է: Դրա արդյունքում՝ կալորիաները, որոնք մենք օգտագործում ենք օրվա ընթացքում, վերածվում են «վառելիքի», որով աշխատում են մեր օրգանները: Արագ նյութափոխանակությունը նպաստում է քաշի նվազմանը, քանի որ օրգանիզմը սկսում է առավել արդյունավետ այրել կալորիաները, որոնք մենք օգտագործում ենք: Մարդկանց մոտ, ովքեր քիչ են ուտում, նստակյաց կենսակերպ են վարում, սխալ են սնվում կամ տառապում են որոշ հիվանդություններով, ինչպես, օրինակ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներն են, սովորաբար նյութափոխանակությունն առավել դանդաղ է կատարվում, ինչի արդյունքում օրգանիզմը դժվար է յուրացնում շաքարը, ճարպերն ու կալորիաները: Արդյունքում՝ դրանք հավաքվում են օրգանիզմում՝ առաջացնելով ճարպերի կուտակում, ցելյուլիտի և ավելորդ քաշի առաջացում: Ընդամենը մի քանի փոփոխությունների շնորհիվ հնարավոր է արագացնել նյութափոխանակությունը և սկսել կորցնել ավելորդ կիլոգրամներ: 1. Կարևոր է ճիշտ սնվել: Դանդաղ նյութափոխանակություն ունեցող մարդկանց մեծ մասը սխալ են սնվում: Ակնհայտ է, որ մեծ քանակով ճարպեր պարունակող մթերքների օգտագործումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների առաջացմանը: Բայց բացի ճիշտ սննդից, գոյություն ունեն նաև ճիշտ սննդային սովորություններ, որոնք ևս հանգեցնում են նյութափոխանակության արագացմանը: 2. Նախաճաշն ամենակարևորն է: Երբեք բաց մի թողեք նախաճաշը: Սա ամենակարևոր սովորույթն է, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու նիհարել: Երբ մենք նախաճաշում ենք, սկսվում է նյութափոխանակության գործընթացը, մարմինը սկսում է այրել կալորիաները: Բացի դա՝ նախաճաշը հագեցածության զգացում է առաջացնում: Նախաճաշել պետք է արթնանալուց հետո 1 ժամվա ընթացքում: 3. Օրվա ընթացքում մի քանի անգամ կերեք: Եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունը, կերեք օրվա ընթացքում 5 անգամ: Եթե դուք շատ քիչ եք ուտում, օրգանիզմն անցնում է տագնապի ռեժիմի՝ սկսելով որքան հնարավոր է՝ շատ կալորիաներ պաշարել՝ հնարավոր սովի դեպքերի համար: Իսկ եթե մենք հաճախ ենք ուտում և փոքր չափերով, մեր օրգանիզմը մշտապես աշխատում է՝ մշակելով սնունդը: 4. Պարբերաբար սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առողջ լինելու, արագ նյութափոխանակություն ունենալու և ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն է: Նյութափոխանակությունն արագացնելու գործում ձեզ կօգնեն վազքը, ֆիզիկական վարժությունները: 5. Ավելի շատ ջուր խմեք: Օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելն արագ նյութափոխանակություն ունենալու կարևոր բաղադրիչներից մեկն է: Շատ ջուր խմելն օգտակար է առողջության համար, քանի որ այն նպաստում է օրգանիզմի մաքրմանը և տոքսինների հեռացմանը՝ այդ կերպ կանխարգելելով ճարպերի կուտակումը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ, եթե մեկ բաժակ ջուր խմեք, հաջորդ մեկ ժամվա ընթաքում ձեր նյութափոխանակությունը կարող է արագանալ մինչև 30 տոկոսով՝ այրելով լրացուցիչ 24 կալորիա: 6. Կծու մթերք կերեք: Երբ մենք կծու մթերք ենք ուտում, ավելի շատ կալորիաներ ենք այրում միայն այն պատճառով, որ այն «այրվելու» տպավորություն է ստեղծում: Դրա արդյունքում՝ ակտիվանում են էներգիայի օգտագործման պրոցեսները, նյութափոխանակության ընթացքում սկսում ենք այրել ճարպերը:
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/inchpes-aragacnel-nyuatapoxanakutyuny-ev-niharel-lav-mijoc-e/basic
