Ըմպելիք, որ կպաշտպանի ձեզ մրսածության և գրիպի սեզոնին

Դիտումներ 126

Ըմպելիք, որ կպաշտպանի ձեզ մրսածության և գրիպի սեզոնին

Online-detox.com կայքը գրում է, որ բազուկից, իմբիրց, քրքումից ու ելակից պատրաստված այս սմուզին կօգնի ամրացնել իմունային համակարգը և լավացնել նյութափոխանակությունը։

Ըմպելիքի կազմում մտնող բոլոր բաղադրիչները մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում և հայտնի են հակաբորբոքային հատկություններով։

Այն հատկապես օգտակար է այս սեզոնին, երբ ակտիվանում են շնչառական վարակները, մեծ է մրսելու հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 2/3 եփած բազուկ
  • 2 բաժակ հասած ելակ
  • 1 թեյի գդալ քրքում
  • 1 թեյի գդալ թարմ իմբիր
  • 1 բաժակ նշի կաթ
  • կես բաժակ նարնջի հյութ։


Պատրաստման եղանակը։

Եփեք բազուկը, թողեք 2 ժամ։

Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։

Մատուցեք բաժակի մեջ։





Ամենաընթերցվածը