Խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Դիտումներ 224
Խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

 


Երևան քաղաքում

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

 

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               13.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           26.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


անրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 
Խաղողի բերքատվության կանխատեսում

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2018 թվականի խաղողի միջին հանրապետական բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 6-7 տ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը