Խտացրած կաթով շատ համեղ տորթի բաղադրատոմս

Դիտումներ 295
Խտացրած կաթով շատ համեղ տորթի բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • խտացրած կաթ - 1 տուփ,

  • կարագ - 200 գր,

  • վաֆլի - 7 հատ,

  • բանան - 2 հատ,

  • կիվի - 4 հատ,

  • դեղձ - 3 հատ,

  • կոկոսի քերուկ - 80 գր

Տորթ խտացրած կաթով
 

Պատրաստման եղանակը

  • Խտացրած կաթը փափկեցրած կարագի հետ հարում ենք մինչև թանձր, փքուն ու բաց գույնի զանգված ստանանք: Վաֆլե շերտը դնում ենք մատուցարանի վրա և պատում կրեմով:

  • Վրան ենք դնում կլոր կտրատած բանանը: Վրան ենք դնում մյուս վաֆլե շերտը, պատում ենք կրեմով և շարում կլոր կտրատած կիվիները: Ծածկում են երրորդ շերտով, վրան շարում դեղձի կտորները:

  • Նույն գործընթացը կրկնում ենք մնացած շերտերի հետ և վրան կոկոսի քերուկ ցանում: Նախքան մատուցելը տորթը դնում ենք սառնարանում:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը