Խոզի մսով և կարտոֆիլով տապակա պատրաստելիս կիրառեք այս փոքրիկ գաղտնիքը և ուտեստը կստացվի չափազանց ախորժելի


Բաղադրամասեր
-
խոզի միս – 500 գ,
-
կարտոֆիլ – 6-7 հատ,
-
կիտրոն - 1 հատ,
-
աղ,
-
պղպեղ
Պատրաստման եղանակը
-
Խոզի միսը լվանալ, կտրատել ոչ մեծ կտորների:
-
Աղ, պղպեղ ցանել, թողնել երկու րոպե:
-
Մսի կտորները շարել թավայի մեջ և եփել մարմանդ կրակի վրա:
-
Ավելացնել կտրատած կիտրոնը:
-
Թավայի կափարիչը փակ թողնել այնքան, մինչև մսից դուրս եկած հեղուկը ցամաքի: : Ապա կափարիչը վերցնել:
-
Կարտոֆիլը մաքրել, կտրատել, լցնել թավայի մեջ:
-
Մսի յուղոտ մասի շնորհիվ արդեն հարկավոր չէ ոչ կարագ, որ բուսայուղ:
-
Կարտոֆիլն ու միսը տապակել մինչև կարմրելը:
